Մերի անունով մի աղջիկ էր նվիրել, ասել էր` պահեմ, վերադառնամ միասին կբացենք։ Գործողություններից մեկի ժամանակ ընկավ գրպանիցս, կռացա, որ վերցնեմ ու…Պш տերազմը` կամավորականի աչքերով

«Ողջ մնալու համար լոկ բախտի գործոնն է եղել»,- պատմում է կամավորական Հովհաննես Մարտիրոսյանը, ում կյանքը «փրկել է» կինդերը։ «Մերի անունով մի աղջիկ էր նվիրել, ասել էր, որ պահեմ վերադառնամ միասին կբացենք։ Գործողություններից մեկի ժամանակ

կինդերն ընկավ գրպանիցս, կռացա, որ վերցնեմ թշ նшմու փшմ փուշտն անցավ գլխիս վրայով»,- Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսը։ Նա կամավոր է մեկնել՝ մասնակցելու Արցախյան պш տերազմին, բազում խոչընդոտներ է հաղթահարել, մինչև հասել է ռшզմաճակատ։ Հակաօդային պաշտ պանությանն է մասնակցել։

Հովհաննեսի խոսքով՝ պш տերազմում ամենամեծ խնդիրը զինվորական մեքենաներով տեղափոխությունն է եղել, ըստ նրա՝ պետք էր մարդատար մեքենաներով 3-4 հոգի տեղափոխել։ «Ողջ ազգը գիտեր, որ մեր կռ իվը ԱԹՍ-ների դեմ է, իսկ դրանք աշխատում էին խմբերի և մեծ մեքենաների վրա։ Օրինակ՝ 5 մեծ մեքենա գնացել են, մեկն է հետ եկել, 5-ից 4-ը

խփ վել է, մինչև, որ արդեն հակաօդային պաշտպանությունը նորմալացել էր, այդժամ նոր միայն հասկացան, որ մեծ մեքենաներով չպիտի տեղափոխել զորքին»,-ասում է Հովհաննեսը։ Նա հիացմունքով է պատմում 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների ու նրանց հերոսությունների մասին։

«Երբ տեսնում էինք իրենց ոգևորվածությունը, մենք ինքներս ամաչում էինք և դա էր, որ մեզ պահում էր, մենք իրավունք չունեինք իրենց մենակ թողնելու, մտածում էինք ավելի լավ է մե ռնենք, քան իրենց թողնենք և փախնենք։ Ես համարում եմ, որ իրենք հաղթել են այս պш տերազմում»,- պատմում է Հովհաննեսը։ Կամավորականի խոսքով՝ իրենք սնունդի խնդիր չեն ունեցել, սնունդը միայն տեղ չի հասել այն դեպքերում, երբ հшրվ ած է հասցվել մեքենային, իսկ սոված

մնացել են միայն նրանք, ովքեր կորել են կամ շրջափ ակման մեջ են հայտնվել։ Նրա խոսքով՝ հոգեբանորեն իրենք պատրաստ են եղել ամեն բանի․ «Սնարյադները անձրևի պես գալիս էին, շատերը դրան պատրաստ չէին, դրա համար էլ փախնում էին»։ Հովհաննեսն ասում է, որ 44 օր դիմանալն արդեն հաղթանակ է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *