Ալիևը չափազանց բարդ իրավիճակում Է հայտնվել , ստիպված կլինի հադրութից դուրս հանել իր զորքերը, քանզի..․ Պատմաբան Հայկ Դեմոյանի ԿԱՐԵՎՈՐ վերլուծությունը

Ալիևը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, նա ստիպված կլինի Հադրութից դուրս հանել իր զորքերը․ մանրամասներ
Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ստորագրումից առ այսօր հայկական կողմը որևիցե խախտում թույլ չի տվել, սակայն Ադրբեջանը պարբերաբար խախտում է

հայտարարությամբ ամրագրված ռш-զմшգե-րիների և փшխս-տшկանների հետ վերադարձի կետերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։Քանի՞ փախստական է վերադարձել Արցախ. Ռուսաստանի Դաշնության ՊՆ–ն նոր տվյալներ է հայտնում․

«Եթե փաստաթղթում նշված է փшխստականների վերադարձ, ապա նրանք պետք է վերադառնան Հադրութ, իսկ ադրբեջանական զինուժի ներկայությունն այնտեղի բնակչության համար ապահովության երաշխիք չէ»,— հայտնեց նա։ Սա նշանակում է,որ հայտարարության կետերն իրագործելիս ադրբեջանական կողմը ստիպված կլինի դուրս բերել սեփական ԶՈւ-ն Հադրութի տարածքից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական

կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե իրենց վերահսկողության ներքո անցած տարածքներում պատրաստվում են տարբեր ենթակառուցվածքներ, նույնիսկ՝ միջազգային օդանավակայան կառուցել, Դեմոյանի կարծիքով` դրանք հիմնականում քարոզչական բնույթ են կրում։ «Իրենք կարող են Զանգելանում տիեզերակայան կառուցելու մասին էլ հայտարարել, որ զարմացնեն մեզ, սակայն արդյոք

Ադրբեջանը կցանկանա ենթակառուցվածքներ ստեղծել, որոնք անընդհատ խп ցելի կլինեն»,- հայտնեց Դեմոյանը։ Նրա խոսքով` Ալիևը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, քանզի խոշոր պш տերազմ սանձազերծելով չի լուծել Ղարաբաղյան հարցը, մյուս կողմից Հադրութից ադրբեջանական զինուժի դուրսբերումն այլևս չի ընկալվի՝ մեծաթիվ զп հերի

և կп րուստների պարագայում։ «Իրենք շատ հիանալի հասկանում են, որ Հադրութը վերադարձնելով՝ Ադրբեջանի գոնե արևմտյան մասում բաժանվում է համարյա չորս հատվածների, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին և ընդհանրապես չորսը միասին, ըստ իս, խп ցելի են լինելու, քանզի երկու կամ երեք կողմից շրջապատված են լինելու հայկական ներկայությամբ»,-

հավելեց պատմաբանը։ Դրանից զատ, Հադրութից է սնվում նաև Շուշին, եթե այն վերադառնա հայկական վերահսկողության ներքո, Շուշիում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը ևս մնում է օդից կախված, քանզի հազիվ թե ադրբեջանցիները համաձայնեն գալ ու ապրել մի քաղաքում, որը շրջափակված կլինի հայկական բնակավայրերով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *