Տարոն Չախոյանը գրում է. Մոսկվայում սպասվող հանդիպման մասին։ 1) Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ Մոսկվայում սպասվող Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը ԼՂ-ի հարցի կամ տարածքային որևիցե հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:
2) Հանդիպմանը քննարկվելու է տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշր ջափակման հարցը: Դա նշանակում է ինչպես ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ու տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան ու Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքով բեռնափոխադրումներ ու տրանսպորտային
հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան: Էսպես կոչված «Մեղրիի միջանցքի» մասին խոսք լինել անգամ չի կարող, դրա մասին նույնիսկ նոյեմբերի իննի համատեղ հայտարարությաան մեջ չկա, ոչ էլ ՀՀ-ի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ կա։ 3) Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ մեր կողմի համար սկզբունքային է գե րիների վերադարձի, ադրբեջանցիների
թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զп հվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցը: Առանց էս հարցերի լուծման կամ շատ դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը: Հայկական կողմը տվյալ խնդրի քննարկումը համարում է մոսկովյան
հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Ընդ որում այս ամեի մասին նույնիսկ Կրեմլից են արդեն հայտարարել։ Արդեն իսկ պաշտոնապես արված տվյալ հայտարարությունները վկայում են մի բանի մասին, որ հայկական կողմը նախապայման որպես առաջ է քաշելու գեր իների վերադարձի և անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքների արագ ու սեղմ ժամկետներում խնդիրների լուծումը։ Իսկ որոշ արկածախնդիրներ հայտարարում են, թե պատրաաստվում են փակել օդանավակայանի ճանապարհը։ Այս դեպքում
որն է օդանավակայանի ճանապարհը փակել պատրաստվող ռոմանտիկների խմբի իմաստը, եթե ոչ գե րիների վերադարձին և անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքներին խոչընդոտելը։ Ռոմանտիկների այդ խմբի նպատակը մեկն է, յուրաքանչյուր գնով խոչընդոտել երկրի ներսում ծագած հարցերի կարգավորմանը ու հասնել իշխանափոխության։