Սրանք, որ ներքին թուրքերին բնորոշ պահվածք ունեն, առնետավազքի մեջ են ու դեռ համարձակվում ասել, որ… Ալիս Սողոմոնյանի կոշտ անդրադարձը՝ «Իմ քայլը» կուսակցությունը լքածներին

Ալիս Սողոմոնյանը գրել է.
ԱՌ ՆԵՏՆԵՐԻ ՎԱԶՔԸ
ՀՀ-ն անկախանալու օրերից առնետների վազք մենք շատ ենք տեսել: 1998թվականի փետրվարը վկա, թե ինչպես 1 օրում «հանրապետական» դարձան երդմնազանց բազում պատգամավորներ, որոնք ո՛չ թե գաղափարի տեր էին, այլ մրսած և քաղցած շների պես թաքնվեցին այն ժամանակվա հզոր կուսակցության վրանի ներքո: Այն «հանրապետականը» չշփոթենք

այսօրվա քաղաքական աղբանոցում գտնվող հհկ-ի հետ: 2018թվականի թավշյա հեղափոխության արդյունքում, «Իմ քայլի» ցուցակով, ԱԺ մտան երիտասարդներ, որոնք, կարծես թե, հույսեր էին ներշնչում: Բայց նրանցից, երևի թե, հազիվ մի քանի տասնյակ պատգամավորներ էին, որ սկսեցին իրենց կոչումին ծառայել ու քրտնաջան աշխատել: Իսկ պատահական ընտրված որոշներն էլ շա՜տ զարմացան, որ չափազանց բարձր աշխատավարձ ստանալով՝ կարող էին ոչ մի բան չանել և…

չէին էլ անում: «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք տաքուկ անկյունում վայելում էին իրենց… անգործությունը, մինչև որ երկրում անհաջողություններ եղան կորոնավիրուսի ու Արցախյան պш տերազմի հետևանքով: Այդպիսի պայմաններում նորմալ թիմակիցները համախմբվում են, իրավիճակից դուրս գալու համատեղ ելքեր են փնտրում: Սակայն եղան առնետներ, որ աստիճանաբար իրենց հեռացրին պատասխանատվությունից,

դш վադրաբար լքեցին իրենց Ազգային Ժողով բերած թիմը՝ պահպանելով այդ տաքուկ անկյունում մնալու իրենց չունեցած կարգավիճակը: Եվ այժմ անամոթաբար հայտարարում են, թե մենք կատարել ենք մեր պարտքը ժողովրդի առջև: Հա, էլի, չէ մի…
Նավից փախչող առնետները, որ ընդամենն իրենց կյանքն են ուզում փրկել, չեն կախվում մարդկանց փեշերից, թե՝ պահեք մեզ: Սրանք, որ ներքին թուրքերին բնորոշ պահվածք ունեն, առնետավազքի մեջ են ու դեռ համարձակվում են հայրենակիցներին կոչով դիմել, թե մենք պահում

ենք մեր մանդատը ու շարունակելու ենք ձեր հոգսերով զբաղվել: Սո՛ւտ, 1000 անգամ սո՛ւտ: Դրանք ընդամենը բարյազուրկ ու վախկոտ դш վաճաններ են: Եւ ո՞վ է իրավունք տվել թիմի ցուցակով Ազգային Ժողով անցնողին պահել մանդատը, եթե ինքը դուրս է գալիս տվյալ թիմից: Սա ի՞նչ անտերություն է, որ Ազգային Ժողովի ղեկավարությունը չի կարող վերացնել, և այդ բացը շարունակում է մնալ Ընտրական օրենսգրքում: Թյուրիմացաբար պատգամավոր

դարձած և «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ինչ-որ մի խորամանկ, պատեհապաշտ աննա գրիգորյան ընտրողներին հիշեցնում է, որ «ձեր կողմից տրված մանդատը պահում եմ»: «Իմ քայլի» թևերի տակ պատգամավոր դարձած էս երկերեսանի դш վաճանը պատրաստ է «սարեր շուռ տալ» «ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ ՀՀ-ի»: Երեք տարի ԱԺ-ում անգործ նստած, հարկատուների հաշվին բարձր աշխատավարձը լափած այս նորահայտ ներքին տականքը հանկարծ գլխի

ընկավ, որ անելիք ունի: Նա և իր պես մի քանի թափթփուկներ չափազանց արագ մոռացան, որ իրենք ոչինչ էին և ոչինչ էլ կմնային, եթե «Իմ քայլի» ցուցակով չմտնեին ԱԺ: Վտш նգի ենթակա նավը լքող էս առնետներն ինչո՞վ են տարբերվում էն դш վաճաններից, որոնք իրենց թիմը լքում են դժվարին պահերին: Էդ ի՜նչ արագ պш տռվեց աննայի դիմակը, չէ՞ որ ինքը նախկին իշխանության հավատարիմ կադրն էր և՝ է:

Այդ ի՜նչ օճառվել էր, որ կարողացավ գառան դիմակով Նիկոլի թիմ մտնել և այժմ Սյունիքից իր ազգ ու տակով Նիկոլի դեմ պայքարողների լիդերն է ցանկանուն դառնալ, նրանց ականն է ուզում մնալ ԱԺ-ում: Քո վկայած Սյունիքի մարզը, աննա կոչեցյալ, ժամանակին ունեցել է իր իսկական լիդեր, հայրենասեր Նժդեհին, ով քեզ պեսներին համարել է «ներքին թուրքեր»: Էսօր դու ընդամենը դա՛ ես:
Սա՝ այս աննան, իր պես անամոթների ընտանիքի մի անդամն է, որի ամուսնու եղբայրը ԱԺ ներխուժած վш յրենիներին առաջնորդողն էր:

Ես հարցում եմ արել Սյունիքից իմ ընկերներին, ծանոթներին — պարզվում է, որ էս անամոթ և բարոյազուրկ աննա գրիգորյան կոչվածին որպես պատգամավոր ոչ ոք չի ճանաչում ո՛չ Մեղրիում, ո՛չ Գորիսում, ո՛չ Սիսիանում, ո՛չ էլ իր ծննդավայր Կապանում, որտեղ իրեն գիտեն լոկ իր բարեկամները: Այդ ընտանիքը, ուր հարս է աննա գրիգորյանը, մեծ հարստության տեր է, և, երևի թե, վախենում են կп ռուպցիայի դեմ պայքարի արդյունքում կորցնել անօրեն դիզած իրենց ունեցվածքը, դրա համար էլ

Նիկոլի կառավարության դեմ բողոքի են ելել: Ես միայն սրա՛ օրինակով եմ «Իմ քայլը» խմբակցությունը լքած դш վաճաններին ու սրբերի դիմակով սш տանաներին հայտնում վրդովմունքս: Ահա մյուսները, իրենց թիմից հեռացած անբարոյականները՝ գոռ գևորգյան, վարդան աթաբեկյան, սոֆյա հովսեփյան ու թագուհի թովմասյան: Դուք բարոյական իրավունք չունեք Նիկոլի հեղինակության շնորհիվ ստացած մանդատը պահելու:

Ձեզ պես անշնորհակալ ու անամոթ մարդուկները չարաշահել են ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը: Դուք պարտավոր եք վայր դնել մանդատները, եթե, իհարկե, բարոյականության որևէ մի նշույլ դեռ կա ձեր մեջ: Տվյալ մանդատները «Իմ քայլ»-ինն են, ու ձեզ չեն պատկանում: Դուք ուղղակի արժանի չեք ժողովրդի տված քվեին: Թքեմ ձեր աննամուս երեսին, որ գումարով վաճառում եք ձեր սկզբունքն էլ, ձեր պատիվն էլ:

Դրանք գոնե մի անգամ մտովի պետք է վերադառնա՞ն էն տարվա էն օրերին, երբ Նիկոլի անձի և հեղինակության հետ իրենց ապահով էին զգում ու այդ ճանապարհով էլ մտան ԱԺ:
Եթե դш վաճանը լքում է էն թիմը, որի շարքերում կայացել է, ապա դրան (դրանց), որպես մոլախոտ, պետք է քաղհանել և դուրս նետել շարքերից: Դա թիմը մաքրելու առաջնային գործընթաց է: Առաջիկայում սպասվում է ԱԺ-ի ընտրություն: Հրամայական է դառնում,

որ մինչ այդ լիովին փոխվի Ընտրական օրենսգիրքը: Եթե մնալու է միայն համամասնական ընտրության կարգը, ապա կուսակցությունների ցուցակները պետք է կազմվեն ամենայն բծախնդրությամբ: Եւ նոր Ընտրական օրենսգրքում շատ որոշակի պետք է գրվի՝ եթե պատգամավորը դուրս է գալիս էն թիմից, որի ցուցակով ընտրվել է, այդ դեպքում պահելո՞ւ է մանդատը որպես անկախ պատգամավոր, թե՞ վայր է դնելու:

Սա որոշակի ձևակերպում չունի գործող Ընտրական օրենսգրքում: Եթե «Բարգավաճն» էլի գևորիկին և «ղառի դամային» գրանցի ընտրական իր ցուցակում, դա իր գործն է, սակայն «Իմ քայլը» պարտավոր է ցուցակում ամենայն բծախդրությամբ ընտրի սեփական թեկնածուներին, որ սш տանայի կերպարով վերը նշված դш վաճաններն այլևս տեղ չունենան այնտեղ: ԱԺ-ն կայո՛ւն համոզմունքի տեր անձանց վայր է: Մաքրե՛ք ձեր միջավայրը, «Իմ քայլական» պարոն ընկերներ:

Եւ մի՛ ափսոսացեք, որ դրանք ու դրանց պես բարոյազուրկները և խաբեբաները կամքի ուժ չեն ունեցել՝ ձեզ հետ հավասար կիսելու երկրում առաջացած դժվարությունները: Լավ է, որ բացահայտվում են այդ դանդաղ գործող ակшնները: Հանգիստ տարեք նրանց հեռանալը, սակայն մի՛ թողեք, ո՛չ մի կերպ մի՛ թողեք, որ էդ դш վաճանները կարողանան պահպանել ձեր հեղինակությամբ ձեռք բերված մանդատները:

Այդ մանդատները ձեր թիմին են պատկանում, և նավը լքող առնետներն իրավունք չպետք է ունենան դրանց տերը մնալու: Ազգին դավաճանողները, հարկատուների փողերը մսխողները ու գործ չանողները պատգամավորի անվան հետ ո՛չ մի աղերս չունեն: Վայր դրեք ձեր մանդատները, թիմը լքող դш վաճաններ: …Գործեք, «Իմ քայլականներ», թավիշի ժամանակները վաղուուուց են անցել:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *