Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօրվա հանդիպման մասին, բնականաբար, կարող ենք տարբեր վերլուծություններ կառուցենք, դш վադրապաշտապան բաներ զարգացնենք, սակայն արձանագրենք մի քանի պարզ բան` կողմերի բшխ վող ցանկությունները։ Ի՞նչ է ցանկանում Ադրբեջանը,
որին Հայաստանի Հանրապետությունը դեմ է. -Մեղրիով ճանապարհի հատուկ կարգավիճակ, սահմանների կամ տարածքային ամբողջականության ճանաչում։ Ի՞նչ է ցանկանում Հայաստանի Հանրապետությունը, որին Ադրբեջանը դեմ է -Ռшզ մшգե րիների վերադարձ` առանց նախապայմանների։
Նիկոլ Փաշինյանը շեշտը դնելու է նրա վրա, որ գե րիների անհապաղ վերադարձը նոյեմբերի իննի հայտարարությամբ է նախատեսված, իսկ դրա իրագործումը պատվի հարց է Ռուսաստանի Դաշնության համար։ Ալիևը, իհարկե, մի քանի հակափաստարկ է բերելու (Ազերսելի աշխատողի
սպш նությունը ու այն, որ գե րի են ընկել հայտարարությունից հետո)։ Ալիևը, իր հերթին, հայ գե րիների դիմաց Մեղրիով ճանապարհի հատուկ կարգավիճակ է ուզելու, ինչին, Նիկոլ Փաշինյանը, որևէ ձև չի կարող համաձայնվել։ Չի կարող նաև համաձայնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Եթե առանց Մեղրիի ճանապարհի կարգավիճակի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գե րիներին հետ բերենք` դիվանագիտական հաղթանակ է, եթե ոչ, ուրեմն կունենանք հերթական անպտուղ հանդիպումը։ #Բարձրաձայն_մտքեր #Մտորումներ_գե րիների_ճակատագրի_վերաբերյալ