Ասում էր, մամ, եթե հանկարծ մш հանամ, ինձ երգով-պարով կթш ղեք, որպեսզի…Նահատակված Թաթուլի հարազատների հուզիչ խոսքը նրա մասին

Ասում էր, մամ, եթե մш հանամ, ինձ երգով-պարով կթш ղեք… Ասում էի՝ չէ Թաթուլ, ես զգում էի, մեջիցս ինչ-որ բան պահում էր, զգում էի…Մանկապարտեզում էլ միշտ զինվորական երգերի, միջոցառումների մեջ էր։ Փոքր ժամանակվանից իր մեջ սերմանված էր հայրենասիրությունը։ Դրանով էր ինքն ապրում։ Ուզում էր գնալ Մոնթե Մելքոնյան

ռшզմական վարժարան, հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Արցախյան պш տերազմում զп հված Թաթուլ Հակոբյանի մայրը՝ Գայանե Բարբարյանն է պատմում որդու ռազմական ճանապարհի մասին: «Խորհուրդ չտվեցին էդ ժամանակ Մոնթե Մելքոնյան գնար,

ասացի չես գնա, Թաթուլ, ոնց էր հուզվել: Ասում էր ինչի եք դուք իմ փոխարեն իմ ճակատագիրը որոշում, լացեց, ասաց ես ցանկանում եմ գնամ»,- պատմեց տիկին Գայանեն: Հետո մարզում օլիմպիադիայի է մասնակցել, մարզպետն ասել է, որ կօգնեն, կգնա Վազգեն Սարգսյանի անվան ռшզմական համալսարան կընդունվի: Թաթուլն աշխարհով մեկ էր եղել:

«Ասում էի՝ չէ Թաթուլ, ես զգում էի, մեջիցս ինչ-որ բան պահում էր, զգում էի: Ինքն ըմբոստացավ, նեղացավ, թե մեծ մարդ եմ, իմ փոխարեն որոշում եք, սակայն մայրական սիրտը երբևէ չի խաբի»,-պատմում է զինվորի մայրը: Պարտադիր զինծառայությունից հետո Թաթուլը որոշում է միանալ հատուկ ջոկատայինների խմբին:
«Ասում էր, մամ, որ մш հանամ, ինձ երգով-պարով կթաղեք»…

Թաթուլը մասնակցել է Ապրիլյան քառօրյա պш տերազմին, 2020-ի՝ տավուշյան կռի վներին, վերջին կռ իվ էլ արցախյան պш տերզամն էր: Նա հասցրել է սիրել, սիրվել, ունենալ որդուն՝ Մոնթեին: «Միշտ հիշի՝ եթե ոտքերս, ձեռքերս նույնիսկ չլինեն, ես պա յթած էլ լինեմ, մեկ է, ես լավ եմ»,- պատմում է Թաթուլի կինը՝ Անահիտ Ալեքսանյանը: Նրա խոսքով, դեռ պիտի ունենային Սոսեին, Սյունեին, Նժդեհին… իրական հերոսների տուն պիտի ունենային: «Սիրահարվել էր, ավագ

դպրոցում դասարանը փոխեց, որ մի դասարանում սովորենք: Մեր նշանադրությունից հետո Արագածի գլխին ամուսնության առաջարակություն արեց»,-հիշում է Անահիտը: Թաթուլի եղբայրը՝ Գոռ Հակոբյանը նշում է, որ Թաթուլը նաև Սիրիայում է խաղաղապահ առաքելություն իրականացրել, պարգևատրումներ է ստացել ՌԴ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից: Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *