Վահե Խաչատրյանը գրել է.
Միայն մի ճանապարհ ունենք…
Մտքում պահում ենք, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Ատամներս սեղմած, մտնում ենք իրական աշխարհ` մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում): Մնում ենք քրիստոնյա, բայց խաչը ցուցադրաբար չենք կախում փողկապի փոխարեն
(չենք գոռում, չենք պարծենում)։ Գերմանացուց վերցնում ենք աշխատասիրությունը, չենք մոռանում, որ հայ ենք (չենք պարծենում, չենք գոռում)։ Անգլիացուց` դիվանագիտությունը, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Հրեայից վերցնում ենք խորամանկությունը, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում):
Ամերիկացուց` պետական կառույցի հիմքերը, մտքում ամուր պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Թուրքից` նենգությունը, մտքում պահելով՝ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Նկարում ենք համաշխարհային ֆիլմ, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Երգում ենք աշխարհին հասկանալի երգեր, չմոռանալվ, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Գրում ենք համամարդկային գրքեր, մտքում պահելով, որ
հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Գիտական աշխատությունները գրում ենք ռուսերեն, անգլերեն, չինարեն, մտքում պահելով, որ հայ ենք (չենք գոռում, չենք պարծենում)։ Եվ մի օր կպարզվի, որ գերմանացուց վերցրել ենք մեքենաշինությունը, անգլիացուց` նավթը, ամերիկացուց` զե նքը, հրեայից` ֆինանսը, թուրքից` մեր Հայրենիքը։ Մի ճանապարհ ունենք միայն…