Հիշեցնենք, որ այսօր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան մոտ բող ոքի ակցիա են իրականացնում հայ համայնքի ներկայացուցիչները՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը նշեց, որ ռուսահայ համայնքը դեմ է բոլոր այն հակահայկական որոշումներին,
որի տակ հնարավոր է ստորագրի և ստորագրել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ասում ենք՝ ոչ։ Նիկոլ անունով վարչապետը չի լիազորվել ազգի կողմից և իրավունք չուներ ստորագրել նոյեմբերի 9-ի
փաստաթուղթը։ Եվ մենք դեմ ենք, իրական ժողովուրդը դեռ կվերականգնվի, пտքի կկանգնի, կհամախմբվի, և մենք վստահաբար հետ կբերենք այն ամենը, ինչ հնարավոր է
հետ բերել մեզ համար առաջիկայում»,- հայտնեց նա։ Ակցիայի մասնակիցները նաև ստորագրահավաք են կազմակերպել դեսպшնատան առջև։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ կայանալու է ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Հեղափոխության պահապաններ նախաձեռնության
անդամ Հայկ Ստեփանյանը էս առթիվ քիչ առաջ գրառում է արել, նա գրել է՝ Ռուսաստանում Հայաստանի Դեսպանատան դիմաց պաստառը հանված է: 30-40 հոգի ցուցարարնները հեռացված են: Մենք մեր Վարչապետի կпղքին ենք: Հեղափոխության պահապանները տեղում են:
Տեսանյութ՝