Էն, որ Ալիևը չի տիրապետում տարրական էթիկայի կանոններին, գաղտնիք չէ, սակայն ՀՀ վարչապետը, կարծում եմ, գոնե…Նաիրի Հոխիկյան

Էն, որ Ալիևը չի տիրապետում տարրական էթիկայի կանոններին, գաղտնիք չէ, սակայն ՀՀ վարչապետը, կարծում եմ, գոնե պոպուլիստական մակարդակում պետք է որ իրեն առավել լավ զգար։ Այնինչ երկու ղեկավարներն էլ չափազանց լարված ու ջղաձգված էին, հանգիստ էր միայն Պուտինը։ Ստորագրված հայտարարության վերաբերյալ․

Մոսկվա մեկնելուց առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետն իր մամուլի խոսնակի բերանով ասում էր․ «Հայկական կողմի համար անկյունաքարային ու սկզբունքային է գեր իների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքների,

զп հվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց բարդ կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը ու հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից առաջնայիններից մեկը»:

Հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ժամանակ փաստացի որևիցե արդյունք չի գրանցվել գեր իների փոխանակման բանակցության մեջ, բայց կողմերը ստորագրել են առանցքային հայտարարություն․ «ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ աշխատանքային խումբը մինչև 2021թվականի մարտի 1-ը ամենաբարձր մակարդակով

հաստատման կներկայացնի Ադրբեջանի ու ՀՀ-ի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման ու անվտш նգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման ու կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց»։

Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ երկաթուղային բեռնափոխադրումները, անշուշտ, դրական կազդեն մեր տնտեսության վրա, օգտակար են։ Խնդիր չեմ տեսնում նաև Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի առումով, բայց անհասկանալի է, թե ուր մնաց գեր իների հարցը։ Այս պահին մեզ համար առանցքային խնդիրը դա է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *