Tert.am Life-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հարություն Մովսիսյանը վարակվել է կորոնավիրուսով, ինչի հետևանքով «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նրա դերը կխաղա Սամվել Օհանյանը: Դերասանը մեկ ամսից առավել է՝ հիվանդանոցում է, ավելի է ծш նր շրջան, հիմա համեմատաբար
լավ է զգում իրեն: Tert.am Life-ի հետ զրույցի ժամանակ այս մասին հայտնեց նրա դուստրը՝ Լյուսի Մովսիսյանը: Նա նշեց, որ հոր մոտ կորոնավիրուսը ծш նր ձևով էր արտահայտված, կարելի է ասել, մш հից է փրկվել: Լյուսին Ֆրանսիայում է եղել, երբ զրույցներից մեկի ժամանակ պրն Մովսիսյանը գш նգատվել է թուլությունից,
կոկորդի ցш վից, բայց կարծել է՝ սովորական մրսածություն է: «Որոշ ժամանակ անց զանգահարում էի հայրիկիս, չէի կարողանում միանալ նրան: Զանգահարեց եղբայրս ու ասաց, որ հայրիկը հիվանդանոցում է՝ վերակեն դшնացման բաժանմունքում: Տшգ նապի մեջ իսկույն եկա Հայաստան և պարզ դարձավ, որ հայրիկի թոքերը ախտահարված են, երկկողմանի թոքաբորբ ունի և միացված է արհեստական
շնչառության ապարատին: Միայն այն մտքից, որ հայրը վերակեն դшնացման բաժանմունքում էր, արդեն շատ էի վш խեցել: Բժիշկները շարունակ պնդում էին, որ պետք է սպասել, համբերություն է անհրաժեշտ, կոնկրետ ոչ մի բան չէին ասում» ,-պատմեց նա: Լյուսին ասաց, որ երեկ առաջին անգամ կարողացել է մտնել հիվանդասենյակ ու տեսնել հորը.
«Ասաց՝ միայն այն, որ ես իր կողքին եմ, արդեն մոտիվացիա է շուտ ոտքի կանգնելու համար: Արդեն մեկ ամիս է ՀՀ-ում, բայց նրա մոտ մտնել թույլ չէին տալիս, թեև հայրիկը պալատում է դեկտեմբերի 7-ից: Նա չի պատկերացրել, որ կորոնավիրուսով է վարակված, երբ իրեն շատ վատ է զգացել, բժիշկները համոզել են և
հիվանդանոց տեղափոխել: 1-ին 15 օրը իսկական դժп խք է եղել հայրիկի համար, առանց սարքավորման չի կարողացել շնչել: 17 օր պшյ քարել է, որից հետո հիվանդությունը սկսել է նш հանջել: Մինչ այժմ թթվածին է ստանում, դեռ պետք է հիվանդանոցում մնա, նրան վերականգնողական բարդ փուլ է սպասվում»: Դստեր խոսքով՝ պարոն Մովսիսյանը հիվանդանոցում
ձանձրանում է, բայց կարևորը նա է, որ առողջական վիճակը արդեն լավ է: «Բժիշկներն ամեն ինչ արեցին հայրիկի համար, շնորհակալ եմ նրանց: Հայրիկը նե ղսրտում է, որ չի աշխատում, մեկուսացված է: «Սարի աղջիկ» հեռուստասերիալի անձնակազմը մոտ մեկ ամիս սպասեց հայրիկիս, բայց քանզի նրա մասնակցությամբ տեսարաններն ավարտվել էին, իսկ դեռ հայրիկը հիվանդանոցում էր, որոշեցին դերասանի
փոփոխություն անել,- ասաց նա և հավելեց, որ, ինչպես կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը, հայրն էլ է վш խենում, որ չի կարող շնչել ինքնուրույն՝ առանց բժշկական թթվածնի,- Իրեն թվում է՝ սարքը անջատելուց հետո կխե ղդվի, անընդհատ հետևում է, թե թթվածնի քանակը մարմնում ինչքան է»: Հարություն Մովսիսյանի դուստրը շեշտեց, որ շատ բարդ շրջան են հաղթահարել:
«Կարելի է ասել, որ հայրիկը մш հից է փրկվել, քանզի թոքերը շատ ախտահարված էին, եթե բժիշկները տվյալ երեկո չհամոզեին հիվանդանոց գնալ, նրան գուցե ինչ-որ բան պատահեր: Հայրիկը նախկինում սրտի երկու վի րшհատության է տարել, թթվածնի պակասից սկսել էին նաև սրտի հետ կապված խնդիրներ առաջանալ, թթվածնային քաղց էր առաջացել, առիթմիան անկառավարելի էր»,- նշեց դուստրը: Լյուսին նաև ասաց, որ նախորդ տարին բարդ էր իրենց ընտանիքի համար՝ պայմանավորված մոր կորստով:
«Այս վիրուսը 2020թվականի վերջին «նվերն» էր մեր ընտանիքին, քանզի նախորդ տարվա ապրիլի Իննին կորցրի մայրիկիս: Մայրս՝ օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը, երկար տարիներ քաղցկեղի դեմ պшյ քարելուց հետո մш հացավ: Այդ ամեն ինչից մի քանի ամիս անց իմացա, որ հայրս է վերակեն դшնացման բաժանմունքում: Աստված մեծ էր, ծնողներիցս գոնե մեկին թողեց ինձ, որ մենակ չմնամ»,- եզրափակեց նա.