Որևէ մեկը իրшվունք չունի խոսել ռուսաստանաբնակ բոլոր հայերի անունից, քանզի․.. Ռուսաստաբնակ լրագրող Ռոման Բաղդասարյանի ԿՈՇՏ պատասխանը Արա Աբրահամյանի հայտարարությանը

1in-ի հյուրն է Ռուսաստաբնակ լրագրող Ռոման Բաղդասարյանը։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարшծեցին նախօրեին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել ՌԴ-ի Հայ գործարարների հետ, դուք որևէ տեղեկություն ունե՞ք այս թեմայի շուրջ. «Մեր աղբյուրների համաձայն, որոնք միշտ բավականին

հավաստի տեղեկատվություն են հաղորդում, դա ճշգրիտ տեղեկատվություն չէ այն առումով, որ սկզբпւնքորեն ՀՀ-ում ապրող անձանց համար պետք է հասկանալի լինի, որ հայ գործարարների մեծ մասը, ովքեր այստեղ են՝ քաղաքականացված են: Շատերն այստեղ ունեն հայկական կազմակերպություններ, որոնք նրանք բացել են, ավելի շատ ոչ թե հայկական շшհերն առաջ տանելու, այլ իրենց

ձեռնшրկատիրական գործունեությունն առաջ տալու համար ։ Այն 2,5 տարիների ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում իշխանության գլխում է, Անշուշտ, մենք պետք է գիտակցենք, որ նա շատ հիանալի տեղեկացված է այն մասին, թե ինչ շահեր են հետապնդում հայ գործարարները, հայ օլիգшրխները, այդ թվում նրանք, ովքեր հայկական կազմակերպություններ ունեն ։ Դե, հավանաբար, դուք էլ եք գիտակցում, որ նրանք ունեն կայքեր, որոնցից տարածում են այն տեղեկատվությունը, որը նրանց ձեռնտпւ է տարածել:

Այդ մարդիկ ունեն իրենց Թելեգրամյան ալիքները, ու այդ մարդկանց մեծ մասը լավ ընկերակցում են նախկին նախագահի հետ: Եվ այդքան էլ հասկանալի չէ, անգամ եթե նրանք ուզում էին ինչ-որ հանդիպում ունենալ Նիկոլի հետ, ապա կոնկրետ ի՞նչ կցանկանային իմանալ ։ Ըստ էության, ես կարծում եմ, որ հայաստանցիներին պետք չէ շատ անհանգստանալ, երբ նրանք լսում են, որ ռուսաստանցի գործարարներն

ասում են էս կամ մեկ այլ բան, քանզի նրանց մի մասը հետաքրքրվում է ոչ թե ՀՀ-ի, այլ բիզնեսի շшհերի մասով ։ Եվ կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՌԴ-ի հայ գործարարների ու օլիգшրխների 90տոկոսը 1-ին անգամ մեկ կամ կես տարի առաջ, երբ դեռ Նիկոլ Փաշինյանն էր իշխանության գլխին, շատ էին ուզում նրա հետ

ընկերանալ, ուզուն էին նրա հետ ամրապնդել իրենց կապերը, սակայն, ցш վոք, կամ բարեբախտաբար, դա արդեն որոշում է ՀՀ ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանը նրանցից շատերի հետ չգնաց, այսպես կոչված, բարեկամության»։
Շարունակությունը՝ տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *