Դրա համար են թուրքերը շտապում հայտարարել, որ ԱՀ-ի հարցը լուծվել է, իսկ իրենք հայերի հետ ցանկանում են խաղաղ ապրել ու սահմանները բացել․ Հայկ Գրիգորյանի վերլուծությունը
Այն մասին թե ինչպես է Ռուսաստանը հայկական երկաթուղին իր ձեռքը վերցրել,
այդ թվում՝ հայ իրանական երկաթգծի կառուցումը, որը երբևէ չի իրագործել ու չի իրագործի։ Երևի քարտեզից նկատեցիք, որ ադրբեջանի գնացող մի քանի երկաթգծի ուղի կա, սակայն շրջանառվում է միայն Նախիջևանը։ Ինչու՞, որովհետև Ադրբեջանին պետք է Նախիջևանի հետ կապ, միայն այդպես այն կարող է բնակեցվել և զարգանալ։
Իսկ դա նշանակում է առավել դժվարացնել Նախիջևանի ազատագրումը։ ՀՀ-ն չպետք է կնքի որևիցե պայմանագիր, որով ճանաչի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները։ Հայաստանը հայկական պիտի հայտարարի Արցախը և Նախիջևանը, ու մշակի ծրագիր դրանք վերադարձնելու համար։ Թուրքիային պետք է պահանջ դրվի Կարսն,
Արդահանը և Սուրմալուն հետ վերադարձնելու առումով, այսինքն՝ Մոսկվայի և
Կարսի պայմանագրերը Հայաստանը պետք է երբեք չճանաչի։ ՀՀ պիտի պնդի ու հիմնավորի իր դիրքորոշումը իրավական եղանակով և պայմանագրերով, այդ թվում՝ Սևրի պայմանագիրը ու Վիլսոնի իրավարար վճիռը։
Եթե տվյալ թղթերը արժեք չունենային, և եթե Թուրքիայի համար կարևոր չլիներ Հայաստանի կողմից իր հետ սահմանների բացումը, ապա էդքան ջանք չէին դնի դրան հասնելու համար։ Այսօր թուրքերը ուզում են Եվրոմիություն մտնել, ոչ թե մաքսային ռուսական միություն։
Իսկ դա ավելի դժվար է առանց ՀՀ-ի հետ խնդիրները կարգավորելու, դրա համար են թուրքերը շտապում հայտարարել որ ԱՀ-ի հարցը լուծվել է, իսկ իրենք հայերի հետ ցանկանում են խելոք հաշտ խաղաղ ապրել ու սահմանները բացել։