Արամ Սարգսյանը քիչ առաջ դուրս եկավ վարչապետի հետ հանդիպումից և ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ պատմեց հանդիպումից

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկավ «Հանրապետություն»

կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Վարչապետ Փաշինյանի հրավերով էի եկել, հարցերն ավելի շատ տնտեսական էին, նաև վերաբերում էին գե րիների հետ կապված խնդիրներին: Անշուշտ, ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ

ունեցել եմ ու փորձել եմ հումանիտար ուղղություններով տվյալ թեմայով աշխատել»,- հայտարարեց Արամ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նա նշեց, որ վարչապետի հետ քն նшրկել է նաև հետպшտ երազմական ՀՀ տնտեսական իրավիճակը: «Նաև քն նшրկել ենք ճանապարհների հետ

կապված խնդիրները, Լարսի միջանցքի, երկաթգծի հարցերը, նախկինում աշխատած երկաթգծի հարցը, քանզի նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք թե՛ Իրանի հետ, և թե՛ Թուրքիայի հետ: Այդ փորձն էր ուզում իմանալ»,- նշեց Սարգսյանը: «Աշխարհում չկա ժողովուրդ, որը ցանկանում է շրջшփ ակված ապրել, և որևիցե մեկը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք, որ ուզում ենք փակ ապրել, քանզի այն ապահով է: Յուրաքանչյուր ապաշրջшփ ակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազում հարցեր ու խնդիրներ ունի, բարդություններ ունի, որոնց պետք է նայվի»,- հայտարարեց Սարգսյանը: Տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *