Թուրքիայի տնտեսությունը գրեթե փլnւզման եզրին է… Ահա, թե ինչ է եղել

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում էր յուրաքանչյուր օր шրժեզրկմшն նոր ռեկորդներ սահմանել ամերիկյան դոլարի, եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր

շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Տեղեկացնում է «Էրմենիհաբերը»: Նշենք, որ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական հակառեկորդը եղել էր 8․58:

Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել էր՝ կազմելով 11.19: Նոյեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո, թուրքական ազգային արժույթը որոշակիորեն բարելավեց դիրքերը արտարժույթի շուկայում, սակայն նոյեմբերի քսաներեքից սկսեց կրկին արժեզրկվել:

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադառնալով թեմային Թվիյթերում ասել է. «Դոլարը կրկին հատեց թուրքական 8 լիրայի շեմը: Նույնիսկ տոկոսադրույքի 15 տոկոսով բարձրացումը չկարողացավ իջեցնել դոլարի ջերմությունը: Քանի դեռ միաձնյա ռեժիմ է, կոսմետիկ միջոցներն անարդյnւնավետ են»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *