Սա հատուկ այն անձանց համար, ովքեր դեռ փորձում են համոզել որոշ միամիտների, որ ոչ թե Պուտինը դավաճանել է իր դաշնակից ՀՀ-ին, այլ Նիկոլի անձն էր խնդիրը։ Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանն իր էջում գրել է. «Տեղեկություն կա, որ Մոսկվայում եռակողմ հանդիպումից զատ Վլադիմիր Պուտինը Ալիեւի հետ երկկողմանի քն նшրկումների ժամանակ կնքել է մի քանի տնտեսական պայմանագիր, որոնց թվի մեջ Բաքվում ՈՒԱԶ գործարանի մասնաճյուղ ու Գազպրոմբանկի մասնաճյուղ բացելու վերաբերյալ։

Վլադիմիր Պուտինի քր եшօլիգարխիկ կոդլի անդամները բավականին գոհ կլինեն իրենց պախանից։ Հիմա հարց․ Պուտինի համար ի՞նչն էր ավելի կարեւոր՝ հայ գե րիների ազատո՞ւմը, ինչը նա պետք է պնդեր որպես նոյեմբերի իննին կնքած զինադադարի միջնորդ և երաշխավոր կամ ընդհանրապես՝

հայ ազգի շահե՞րը, որը նա պիտի որպես ՀՀ-ի պաշտոնական դաշնակից պաշտպաներ, թե՞ իր ջեբկիր շրջապատի շահերը, որոնք Ռուսաստանի եւ Ադրբեջանի ազերի միլիարդատերների ձեռքից կերակրվում են ու իրար բերան են թքում՝ նառիշկինախառը։ Սա հատուկ այն անձանց համար, ովքեր դեռ փորձում են համոզել Հայաստանում որոշ միամիտների,

որ ոչ թե Վլադիմիր Պուտինը դավաճանել է իր դաշնակից Հայաստանին, այլև Նիկոլ Փաշինյանի անձն էր խնդիրը։ Հատկապես այդ գործի մեջ իրենց ճղ ում են ՌԴ-ի հայ միլիարդատերերը և նրանց թիմերը, որոնք սեփական անգործության ու անկարողության պատասխանատվությունը վրաներից գցելու նպատակով շառ են անում հայ ազգի վրա, թե այս ամեն ինչում դուք էիք մե ղшվորը, որ 2018 թ-ին ոչ թե մեր ախպորը՝ Կարեն Կարապետյանին վարչապետ ընտրեցիք, այլ Նիկոլ Փաշինյանին։

Դուք էիք մե ղшվորը, որ ուզում էիք ազատ, արժանապատիվ և մարդավայել կյանքով ապրել, ոչ թե մեզ և մեր հայաստանյան ախպերության առաջ կզած մնալ։ Արցախյան պшտ երազմի արմատները ոչ այնքան աշխարհաքաղաքական են, որքան քաղաքակրթական։ Հայ ազգը իր ընտրությունը 2018 թվականին արել է և դա, բնավ, Նիկոլ Փաշինյանի անձին չի վերաբերում։ Այդ քաղաքակրթական ընտրությունը վերաբերում է նոր աշխարհում ապրելու որոշմանն և այն պիտի ամրագրվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում նոր իշխանության ձեւավորման ժամանակ։ Եւ ես վստահ եմ, որ քաղաքակրթական ասպարեզում մենք կգտնենք հզոր դաշնակիցներ։

Պետք է միայն հոգեպես պինդ լինել, շատ և արդյունավետ աշխատել, շարունակել կրթվել և ինքնակրթվել ու չդադարել երազել ու իրականացնել տվյալ երազանքները։ Մեր ժողովուրդը ցույց տվեց պшտ երազմի մեջ, որ կարող է թեկուզեւ միայնակ, բայց արժանապատիվ ու երկարատեւ կռ իվ տալ անգամ իրեն բազմակի գերազանցող թշ նшմիների կոալիցիային։ Մենք պարտավոր ենք ու կարող ենք կառուցել արդյունավետ երկիր և կարգապահ ու կազմակերպված հասարակություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *