Ի՞նչ կլինի, եթե Նիկոլը վաղը հրաժարական տա… Կլինի այն, որ… Գոհար Հարությունյանի վերլուծությունը և պատասխանը` Փաշինյանի հրաժարականը պահաջողներին

Go Har-ը գրում է. ԵԹԵ Նիկոլը ՎԱՂԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ… Ու ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը վաղը հրաժարական տա: 1. Ներկա պահին մարդկանց մոտ տիրող հուսահատությունը կխորանա ու շատերի համար կդառնա անտանելի: Հատկապես երբ մարդիկ կտեսնեն «Ազատության» («Ճորտության») հրապարակում հավաքվածների ցնծությունը: Հուսահատությունը

կլինի շատ առավել խորը, քան երբ դիտում էին ադրբեջանցիների ցնծությունը Բաքվում: 2. Այդ հուսալքության հետևանքով 1000-ավոր երիտասարդ ընտանիքներ կարտագաղթեն ՀՀ-ից: Ընդ որում, արտագաղթողների մեծամասնությունը լինելու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ: Այսինքն արտագաղթելու են անձինք, ովքեր պետք է հանդիսանան մեր ժամանակակից ռш զմարդյունաբերական ոլորտի ողնաշարը:

Եռաբլուրում հու ղարկավորված իմ հարազատները արտագաղթել-չարտագաղթելու ընտրության հնարավորություն ինձ չեն թողել: Սակայն ինքս աշխատելով մատաղ սերնդի հետ, հիանալի եմ տեսնում երիտասարդ ծնողների տրամադրությունները, որոնք իրենց երեխաների ապագան ՀՀ-ում չեն տեսնում։ 3. Կձևավորվի անցումային կառավարություն, որի հիմնական խնդիրը կլինի ԱԺ-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը:

Արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերահսկողությունը կլինի ձևական, ինչպես եղել է մինչև 2018-ը: Ընտրակшշառքի ինստիտուտը, որպես մինչև 2018-ը ամենակայացած ինստիտուտներից մեկը, կաշխատի անթերի: Իսկ հուսահատված ազգի մի ստվար զանգված կվերցնի ընտրակաշառքը և կկատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունը:4. ԱԺ անցած առողջ քաղաքական

ուժերի կողմից մեծամասնություն ձևավորելը ԲԱՑԱՌՎԱԾ Է: ԱԺ-ում մեծամասնություն կկազմեն այն ուժերը ում տիրապետության ներքո է գտնվում ազգային հարստության (ազգայնացման ենթակա) զգալի մասը և գրեթե ամբողջ մեդիադաշտը: 5. Արդյունքում մենք կվերադառնանք այն նույն գшրշ ահոտ ճահիճը, որից 2018-ի ազատվել էինք մեր միասնական պայքարի շնորհիվ: 2018-ի գարնանը մենք բոլորս կանգնեցինք և

ասացինք, որ ճահիճը մարդու ապրելու տեղ չէ: Այդ ճահիճում իրենց «լավ» կարող են զգալ լոկ տարբեր տեսակի դոդոշները, տզրուկները ու ճիճուները: Բայց ՃԱՀԻՃԸ ՄԱՐԴՈՒ ԱՊՐԵԼՈՒ ՏԵՂ ՉԷ՛: Ու եթե մարդ ցանկանուն է «լավ» ապրի տվյալ ճահիճում, ապա պետք է կորցնի իր արժանապատվությունը ու նմանվի վերոնշյալներից մեկին: Ներկայիս իշխանությունները աչքիս լույսը չեն և արժանի են բազմաթիվ քննադատությունների իրենց աջակիցների ու ձայնը տվողների կողմից՝

1. Պրոֆեսիոնալիզմի անբավարար մակարդակ գրեթե բոլոր ոլորտներում: 2. Կրթության ոլորտի տոտալ վատ վիճակ: Գիտության մասին էլ չեմ խոսում: 3. Բոլորիս հերն անիծած «թավիշ», որի ամենավտш նգավոր հետևանքն այն է, որ դատ ական համակարգն այսօր ոչ թե իշխանության անկախ ճյուղ է, այլ նախորդ իշխանություններին սպասարկող հերթական քաղաքական կուսակցությունը: Բոլոր բացահայտ ավшզակների,

թալш նչիների և պետական դավш ճանների անպш տժելիություն։4. և այլն, և այլն, և այլն… Ամփոփելով այս ամենը ու նաև դիտելով երիտթուրքերի կողմից ՀՀ Կառավարության շենքի վրա հար ձակման տեսանյութերը, ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գոհար Հարությունյանս, արձանագրում եմ, որ էլ երկրի ներսում պայ քարը բացառապես ապրելակերպային է և ամեն մեկը պիտի որոշի, թե ինչ միջավայրում կցանկանա,

որ ապրեն ինքը և իր երեխաները: Ես իմ ընտրությունը կատարել եմ՝ ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՓՉՈՂ ԳԱՐ ՇԱՀՈՏԸ ՉԵՆ ՇՆՉԵԼՈՒ: Ինչպես 2018-ի գարնանը, այնպես էլ հիմա կանգնած եմ Նիկոլի և իր թիմի կողքին, և իմ համեստ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ աջակցել (ինչպես և 2018 թվականին) յուրաքանչյուր հարցում: 1992 թվականից մինչ այսօր լեգիտիմ ընտրված Հայաստանի Հանրապետության միակ ղեկավար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

1. Արգելու՛մ եմ Ձեզ որևիցե պш րագայում Ձեր պաշտոնից հրաժարական տալը: Դուք իրավունք չունեք վտ шնգելու իմ և 100 հազարավոր այլ ընտանիքների, մեր սեփական երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքը: 2. Կարգի բերեք կառավարությունը, բարձրացրեք կառավարման էֆեկտիվությունը: 3. Ինչ վերաբերվում է կրթության ոլորտին – դե չի՛ կարողանում էլի՝ միջոցներ ձեռնարկեք: 4. Վերջապես լուծեք դш տական համակարգի գերխնդիրը:

Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես 2018 թ-ից առաջ այնպես էլ այժմ, ունեմ խորը համոզմունք, որ դш տավորների գերակշռող մասը կամ կաշառակեր են, կամ եղել են կաշառակեր եւ այսօր թախիծով են հիշում այն «գյոզալ օրերը»: 5. Կայունացրեք երկրի ներքաղաքական իրավիճակը, որ մենք կարողանանք կենտրոնանալ երկրի տնտեսության (հատկապես ռш զմարդյունաբերության ոլորտի

զարգացման համար։ 6. Մենք ահռելի ու տաժանակիր աշխատանք ունենք անելու, որ մեր բոլոր կռվ шծ և հատկապես նահատ ակված հերոսներին ապացուցենք, որ արժանի ենք իրենց: Ի գործ: Հ.Գ. 1 Իմ կողմից ընտրված վարչապետ Նիկոլի հրաժարականը պահանջողներից պահանջում եմ, որ ցույց տան վարչապետի իրենց թեկնածուին: Մի՛ ամաչեք՝ ցու՛յց տվեք: Հ.Գ. 2
Մե՛նք չենք ընտրել նախագահին — նախագահին ընտրել է Սերժ Սարգսյանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *