Ադրբեջանի փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալը չափազանց վտш նգավոր հայտարարություն է արել. Ադրբեջանագետ

Ադրբեջանի փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալը չափազանց վտш նգավոր հայտարարություն է արել. Ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կապված Ադրբեջանի Փախստականների

կոմիտեի ղեկավարի տեղակալի հայտարարության հետ: Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը շատ վտш նգավոր հայտարարություն է արել օրերս։ Ըստ իրենց, 1-ին փուլում

Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ կվերադառնան փախստականի և ներքին տեղահանվածների կարգավիճակ ունեցողները, իսկ հետագայում բնակվել և հող գնել կթույլատրեն ցանկացածին։ Ըստ պատգամավոր Զահիդ Օրուջի, խոսքը գնում է մոտ երկու միլիոն մարդու մասին։

Քանի որ ըստ նոյեմբերի իննի հայտարարության բնակեցումը անցնելու է ՄԱԿ-ի մանդատի ներքո, այժմ արդեն պետք է դեմն առնել Ադրբեջանի փորձերի տարածաշրջանում բնակեցնել փախստականի և ներքին տեղահանվածի կարգավիճակ չունեցողներին։ Միջազգային իրավունքի մասնագետ և իրավաբան ընկերներ, այստեղ անելիք ունենք, կարծում եմ՛՛:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *