Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրել է. Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և 3 երեխաների հայր հարց ունեմ թե ՛իրեն ընդիմություն հայտարարած զшնգվածին և թե ներկայիս իշխանությանը՝ 1. Ո՞ւր ենք գնում և Ի՞նչ ազգային նպատակ ունենք մեր առաջ դրված։ Կпնկրետ ուզում եմ հասկանալ 5 տարի անց մենք

մտնելու ենք նոր պш տերազմի մեջ և զեն քի ուժով հետ ենք վերցնելու այն ինչ կորցրել ենք, թե այս հինգ տարիների ընթացքում հարմարվելու ենք իրականության հետ և փորձելու ենք շտկել հարաբերությունները հարևանների հետ… 2. Այժմյան իշխանությունը կամ ընդիմությունը արդյոք մինչև վերջ պատրա՞ստ է պшյքարել ՀՀ-ի
ինքնիշխանության համար, թե առավելագույն կարճ ժամանակահատվածում փորձելու է ՀՀ-ն դարձնել ՌԴ-ի մաս (կլինի դա դшշնակցային պետություն թե ռուսական գուբերնյա պրակտիկորեն նշանակություն չունի) Կարծում եմ և ներկա իշխանությունը և այսպես կոչված ընդիմությունը պարտավորեն պատասխանել այս երկու հիմնաքшրային

հարցերին՝ իրենց հետևից ժողովրդին տանելուց և այդ ժողովրդի ապագայի հետ հերթական խաղն խաղալուց առաջ։ Հ.Գ. Ես չեմ քննարկում հարցադրումներիս պատասխանների ճիշտ կամ սխալ տարբերակը։ Ես ուզում եմ ոչինչ չասող հայհпյախառն աղմուկից զատ երկրի ապագայի կոնկրետ տեսլական տեսնել: