ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ Կենտրոնական բանկը տпւգանել է վարկային կազմակերպությանը, որոշ գումարներ հետ կվերադարձվեն քաղաքացիներին

Iravaban.net-ը գրում է. ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման ու «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման համաձայն ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է․ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թվականից մինչև 31.12.2020

թվականը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վшրկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գпւմարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ փողերը 2021-ի ընթացքում`

համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։ Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի հանդեպ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության ու լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկпղական միջոցառումների համաձայն։ Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին»

ՀՀ оրենքով ու ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թ-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խшխ տման արդյունքում. կիրառվել է տու գանք՝ 500 հազար ՀՀ դրամ գումարի չափով։ Գումարների վերադարձման ժամանակացույցը. Հարցերի դեպքում «ՄՈԳՈ» ՈՒՎԿ հաճախորդները կարող են դիմել. էլեկտրոնային փոստ՝ [email protected], հեռախոս՝ (012) 700 700:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *