Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների և մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն և գործունեությունը: Հաղորդում է «Էրմենիհաբերը»: Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի

Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին վեց միլիոն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը

վաճառքի համար վեց միլիոն 300 հազար թուրքական լիրա է սահմանել։ Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան ու վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։ «Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող ու մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող

պատմական եկեղեցին։ Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թվականի հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության ու 1923թվականից ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի

պահեստ, հետո կարի ֆաբրիկա»,-նշվում է հայտարարությունում։ Նշենք, որ մինչև 1915թվականը Բուրսայում ու հարակից շրջաններում եղել է տասնյոթ հայկական եկեղեցի (Սուրբ Աստվածածին, Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Սարգիս, Սուրբ Թադևոս Բարդուղիմեոս, Սուրբ Հակոբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Կարապետ և այլն):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *