Այսօր մի հայտարարություն է հնչել, որի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ, և դրա մեղավորը Իմ քայլն է… Ստյոպա Սաֆարյան

Որպես կանոն, խուսափում եմ անդրադառնալ ներկուսակցական անցուդարձին, բայց մի հայտարարություն է հնչել, որի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ, և դրա մեղավորը Իմ քայլն է։
«Պարտված իշխանությունը պիտի հեռանա. ես չեմ սատարում որևիցե ուժի»,-հայտարարել է վերջերս մանդատ ստացած և միաժամանակ Իմ քայլ խմբակցությունից դուրս եկած

Աննա Գրիգորյանը։
Երկու նախադասություն, որոնք միասին վերցրած աղե տ են որպես «քաղաքական» բովանդակություն։ Փաստորեն, աղջիկը/տիկինը չի թաքցնում, որ ինքը դուրս է եկել ոչ թե Իմ քայլից, այլ ․․․․ փախչում է «պարտությունից»․․․ Առավել ստույգ՝ իրեն է թվում, թե փախչում է, դիստանցիա է վերցնում․․․․ Ժամանակին, երբ «Իմ քայլը»

մինչև խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս երաշխավորվածությամբ ակնհայտ հաղթողն էր լինելու, աղջիկը իր պես շատերը իրենց տեսնում էր հաղթանակի հետ, կողքին և մեջ․․․ Սակայն, այ, պարտվել չի/չեն սիրում, պարտվողներին չի/չեն ներում, պարտվողներին «տուն է/են ճանապարհում»․․․․ Այո, իրենք մանդատից չեն հրաժարվում, քանզի «շատ անելիք ունեն խորհրդարանում» (????)։

Սակայն, այ, իրենց անհայտությունից խորհրդարան և մեծ քաղաքականություն բերած քաղաքական ուժին տուն են ճանապարհում․․․․ Չէ, չէ, իրենք չեն գնում, իրենք ազգին ծառայելու շատ գործ ունեն․․․․ Եվ սա «իզմերի», առավել ստույգ՝ քաղաքագիտությունը մերժելու արդյունք է, Ազգային Ժողովի պատգամավորության համար ինչ-որ անհասականալի «քասթինգների» արդյունք,

«մեր մարդն ա, վստահելի է» մոտեցումների արդյունք, որի համար Իմ քայլը արդարացիորեն պш տժվում է։ Աղջիկը, ու նրա պես Իմ քայլը լքածները, բոլորը «հաղթողներ» են, սիրում են «հաղթել», ո՞նց թե պարտության կոլեկտիվ պատասխանատվություն կրեն․․․ Այ, հենց սրա համար հենց Նիկոլ Փաշինյանին է 1-ին հերթին պետք արտահերթ ընտրությունները, որ իրենց իսկ բերածը տանեն, ու եթե ժողովուրդը նորից վստահության

քվե կտա՝ նորմալ թիմով գան, այլ ոչ թե այս пղ բալի մտածողությունը թողնեն խորհրդարանում և քաղաքականության մեջ․․․
Եվ բերեն քաղաքական կամք ունեցող, պшրտ վելուց ուժեղացող և ոտքի կանգնող տեսակ, քաղաքական տեսակ, ոչ թե ապաքաղաքական վախկոտներ, որոնք քաղաքականության մեջ ոչ ասելիք, ոչ անելիք չունեն։ Անկախ նրանից՝ նրանք մնացել են Իմ քայլում, թե դուրս են եկել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *