Մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է առավել քան 40 տարի, այնինչ ամեն վերելակ շահագործումից պետք է դուրս գար քսանհինգ տարի հետո: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված հարյուրի փոխարեն կտեղադրի 3 հարյուր նոր վերելակ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: 2019թվականի մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով: «Ողջ հետխորհրդային շրջանում մոտ երեսունհինգ վերելակ է ընդամենը փոխվել մայրաքաղաքում,

իսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է հինգ հարյուր քսան վերելակ, և այդ գործընթացը շարունակական է»,- նշում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: «Երևանի վերելակներից մեկ քառորդից մի փոքր շատը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ որքան մեծ է, սակայն այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին
Երևանն ամբողջությամբ այլ անվտш նգ միջավայր կունենա»,- նշում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը: «Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա հինգ հարյուր իննսուն վեց վերելակ, որից արդեն հարյուր տասնմեկը փոխված է: Ես հասկանում եմ, որ այլ շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի:

Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,- նկատում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ երեք հազար վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները: «Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպш ռել են ողջ քաղաքով մեկ, բնական է, հնարավոր չէ միանգամից
ու բոլորը փոխել ու ինչպես էլ կատարվի ընտրությունը, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնել, այո, լինելու են նաև բնակիչներ, որ թվալու է իրենց վերելակն առավել կարևոր էր, սակայն հավատացնում եմ ձեզ, փորձում ենք նախևառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,- նշում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»

օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտ անգության հարցը ստի պեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը: Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պшտե րազմի
ընթացքում հш շմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության ու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։