Այստեղ Նիկոլի անձի խնդիրը չէ, խնդիրն այն է, որ …Հրանուշ Խառատյանի ուշագրավ վերլուծականը ստեղծված իրավիճակին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. –Տիկի՛ն Խառատյան, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լար ված է։ Իշխանությունը ասում է, որ մարդիկ դժ գոհ չեն, դրա համար էլ փողոց դուրս չեն գալիս։ Ընդդիմությունը ասում է՝ մարդիկ սգի ու շո կի մեջ են, ժամանակ է

պետք, որ փողոց դուրս գան։ Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ –Նախ ես մտածում եմ, որ հասարակությունը դեռ ինքը պետք է մարսի ու ըմբռնի, թե ինչ է տեղի ունեցել։ Դեռ հստակ չէ, թե իրականում ինչ է կատարվել։ Երկու կողմից էլ ինչ-որ բաներ են ասվում, որոնց մասին կա՛մ հասարակությունը փաստացի տեղյակ չէ, կա՛մ չի հավատում դրանց։

Երկրորդ՝ մարդիկ իրոք ապատիկ վիճակում են։ Բայց, ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հեղափոխական ընտրություն էր, այն մեծ հաշվով սկզբունքորեն դեմ ընտրություն էր, ոչ այնքան կողմ, քանզի Նիկոլից զատ մարդիկ շատերին չէին ճանաչում։ Նիկոլին էլ ճանաչում էին լոկ որպես Ազգային Ժողովի պատգամավորի, վստահ չեմ, որ միշտ է, որ համաձայն էին նրա հետ։ Բայց ընդհանրապես կողմ էին, որ

իրավիճակը կտրուկ փոխվի։ Ապա, այդ ընտրությունը դեմ էր հենց այն կազմին, այն համակարգին և մարդկանց, ովքեր այսօր հիմնականում հակակշիռ են և փորձում են իրենց ներկայացնել որպես ընդդիմություն։ Նրանք, բնականաբար, ընդդիմություն են ներկա իշխանությանը, բայց նրանք նաև ընդդիմություն են հասարակական բш րոյականությանը ու պատկերացումներին։ Սա շատ կարևոր է, քանզի ընդհանրապես մեր հասարակությունը շատ

հոգնած է, հոգեբանորեն շատ ճն շվшծ է կատարվածից։ Բայց նաև շատ երկար ապրել է ապատիկ ու ճն շվшծ վիճակում, ճն շվшծ նաև այն կարևորից, որն էդպես էլ իրականություն չղարձավ նաև հեղափոխության դեպքում։ Խոսքը իրավական պետության մասին է։ Մեր հասարակությունը շատ երկար իրավական երկրում չի ապրել ու չի ապրում ու որևիցե հավատ չունի, որ իրեն փողոց հրավիրող խումբը ընդունակ է,

երկրորդ՝ ցանկություն ունի իրավական երկիր կառուցելու։ Կարծում եմ, որ հենց էդ խմբի վրա է դրված իրավունքի բացարձակ քայքայումը։ Մարդիկ չեն ուզում անիրավական երկրում ապրել։ Այնպես չէ, որ այսօր իրավական երկրում են ապրում, ու դրա համար ես ասում եմ՝ մեզ մոտ առհասարակ մարդու ընտրությունը՝ թե ինչի համար գնա, ում համար գնա, զգալի չափով կախված է նրանից, թե ում դեմ են նրանք գնալու։ Նիկոլ Փաշինյանի անձի խնդիրը չէ այստեղ, խնդիրը նա է,

որ մարդիկ չեն ուզում այս անիրավական համակարգը ձևավորած խմբի հետևից գնալ։ Նրանք դեմ են հենց սրան։ Այս պարագայում նրանք կարգին դեմ չեն գնա։ –Այդ դեպքում՝ ո՞րն է փոփոխության ճանապարհը։ Նոր ուժե՞ր պետք է լինեն, թե՞… -Կարծում եմ, որ իրավիճակից ելքը նախևառաջ նորից անօրինական չգնալն է, իրավական գնալն է։ Հիմա ի՞նչ են առաջարկում այս մարդիկ, նրանք նույնիսկ դրա իրավական

լուծումը չեն ասում։ Ուղղակի ասում են՝ թող մեկը լինի վարչապետ, կապ չունի՝ թե ով, սակայն մեկը, որի վարչապետ լինելու իրավական հիմքերը ոչ ոքի հայտնի չեն։ Ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ այլ իրավական փաստարկ չկա։ Մեր հասարակությունը արդեն այդ փորձն ունի՝ այս ամբողջ դառնությունը տարած լինելով։ Շատ վստահ եմ, որ այնպես չէ, որ մարդիկ ուղղակի կուրորեն ցանկանում են, որ հենց այս իշխանությունը մնա։ Մարդիկ չեն ուզում ևս մեկ անգամ հայտնվել անիրավական

ճանապարհով մի համակարգում, որը ինքը հենց իրավունքի բացարձակ բացակայություն է ստեղծել մեր պետությունում։ Ուրեմն, առաջին հերթին՝ պետք է լինի այն լուծումը, որն իրավական է։ Իրավական լինելը չափազանց կարևոր է՝ դա կլինի նոր ընտրություն, կլինի մեկ այլ իրավունքի ճանապարհով խնդրի լուծում։ Բայց ես անգամ այդպիսի քննարկում չեմ տեսնում։ –Այս շրջանում նաև երկրում шտ ելության մթնոլորտը սր վել է կարծես։

–Ցш վոք, шտ ելության մթնոլորտը շուտվանից կա մեր երկրում։ բնականաբար, այն պարբերաբար թե ժшնում է, հիմա գուցեև ամենաթե ժերից մեկն է։ Ցш վոք սրտի, կար шտ ելություն նախկին համակարգի դեմ, կար հեղափոխությունից հետո ատ ելության սրում նախկինների դեմ, նաև՝ արհեստական սր ում, քաղաքացիների նե գատիվ վերաբերմունքը ատ ելության վերածելու քայլ։ Ու այս մասին խոսում էինք դեռևս երկու տարի առաջ։

Այո՛, հիմա էլ կա шտելության հակառակ վերաձևակերպում հենց ներկայիս իշխանության դեմ։ Սա ևս այն ծш նրագույն երևույթներից մեկն է, որը հասարակության համար վաղուց անընդունելի մի բան է դարձել։ Համաձայնության հասարակությունը իրոք չափից ավելի էական է դարձել, Սակայն որևէ մեկը դա չի առաջարկում մարդկանց։ –Իսկ բш խումներ կարո՞ղ են լինել այս շրջանում։ –Ես չեմ բացառում, մասնավորապես որ, իրավական լուծում առաջարկված չէ։ Չեմ բացառում, որ, ցш վոք սրտի, կարող են նաև բш խումներ լինել։ Ռոզա Հովհաննիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *