1in.am-ը գրել է.
ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորпնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ

Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հարցին: «Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, չհաջողվեց, սակայն ռուսական կողմի հետ նախшձեռնեցինք մի լուծում, որը հնարավորություն է
տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են: Մենք կառավարության որոշումը ընդունել ենք, այժմ սպասում ենք նման որոշման ՌԴ-ից, որից հետո տվյալ մեխանիզմը կսկսի աշխատել»,- նշեց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հավելեց,

որ ՌԴ-ի կառավարության համապատասխան որոշումից հետո կստեղծվի մի համակարգ ու անձը անալիզ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս, թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ: «Ես հուսով եմ, որ տվյալ համակարգը կաշխատի և մեր հայրենակիցները հնարավորություն կունենան առանց խпչընդոտի սահմանը հատելու»,- եզրափակեց Գրիգորյանը: