Փաստը նա է, որ էն, ինչ անում է հայկական էլիտան, Նիկոլի դեմ չէ, ժողովրդի դեմ է, քանի որ… Մհեր Արշակյանի գրառումը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ են բոլորը, որոնք ժողովուրդ չեն: Ես նկատի ունեմ հայկական էլիտան՝ կաթողիկոսները, նախկին նախագահները, օլիգարխիան, կուսակցությունները, պետական կառավարման համակարգի որոշ մասը և «անգամ մի կին ատամնատեխնիկ»՝ Իլհամ Ալիևը: Բոլորը: Հետևաբար Նիկոլ

Փաշինյանը մնալու հնարավորություն չունի, պետք է հեռանա, քանզի մնալու դեպքում նա ինչպե՞ս է աշխատելու էլիտայի հետ: Նախագահական կառավարման համակարգում Նիկոլն ընդհանրապես շանս չէր ունենա բնության մեջ իր տեղը գտնելու, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում նա կարող է կուսակցություն ղեկավարել ու մասնակցել ընտրությունների

և դեռ քվեների հույս ունենալ, թեկուզ՝ տասնհինգ-քսան տոկոս: Էլիտան վրե ժ է լուծում Նիկոլից, քանզի նա իշխանության է եկել ժողովրդով, այսինքն՝ ի հեճուկս էլիտայի: Ո՞վ էր նրա կողքին կանգնած, երբ նա ժողովրդի հետ էր, թերևս ՀԱԿ-ից բացի՝ ոչ ոք: Հետևաբար պատկերացնո՞ւմ եք, թե մեր էլիտան ինչքան չի սիրում ազգին: Բոլորն ատամ են սր ում Նիկոլի վրա, բոլորն

իրենց ծնոտի ամրությունն են ստուգում այդ իսկապես պետության ամենաթույլ օրգանիզմի՝ Հայստանի Հանրապետության վարչապետի գոյության վրա, որն ինքն է ընկել իր ծուղակը, երբ համաժողովրդական էյֆորիայից ոչ մի բանական հանածո դուրս չբերեց: Այս պատմության մեջ տարօրինակ է եկեղեցու պահվածքը, եկեղեցին վերջին 30 տարում 1-ին անգամ հրապարակային

մտավ քաղաքականության մեջ, Շիրակի թեմի առաջնորդը գրեթե «գп ղական բազարի» է անցել, նա Նիկոլի մասին դեկտեմբերի 7-ին ասել է՝ նրա ներկայությունն ինձ համար տհաճ է: Նա դա ասում է ժողովրդի ընտրյալի մասին: Անկախ նրանից, թե ուր հասցրեց իրեն Նիկոլը, հոգևոր հոտի ղեկավարի խոսքն ուղղված է ժողովրդական քվեի հասցեին: Ես չգիտեմ՝ որտեղ է գրված, որ հոգևորականը կարող է այդպես արտահայտվել

մարդու հասցեին: Առավել ևս, ի՞նչ է պատրաստվում անել հոգևորականը, եթե հանկարծ նոր ընտրություններով Նիկոլն ինչ-որ կերպ կրկին վերցնի այդ քվեն, թեկուզ ոչ էյֆորիկ ծավալներով: Ես չեմ ճանաչում որևիցե Հիսուս Քրիստոսի կամ Պողոս Առաքյալի, որը հոգևորականին կլիազորեր այդպես արտահայտվել մարդու հասցեին, որի հш նցանքներում առավել տեսանելի է տգիտությունը, քան՝ դիտավորությունը: Փաստը նա է, որ այն, ինչ անում է հայկական էլիտան,

Փաշինյանի դեմ չէ, ժողովրդի դեմ է, քանզի ժողովուրդը դեռ իր խոսքը չի ասել, որովհետև ժողովուրդը ներգրավված չէ հակափաշինյանիզմի մեջ: Իսկ դրա միակ ճանապարհը ընտրություններն են: Կա՛մ դատեք այդ մարդուն ձեր իսկ դատարաններով, կա՛մ մտեք քաղաքական պա յքարի մեջ: Ձեր պայ քարում ժողովուրդ չկա, քանզի ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Արթուր Վանեցյանը, ո՛չ էլ Գեղամ Մանուկյանը

լեգիտիմ չեն նույնիսկ իբրև ընդդիմություն, քանզի նրանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական այլընտրանքը չեն, նրանք առհասարակ չկան քաղաքական արենայում որպես քաղաքական խոսքի ներկայացուցիչ: Նիկոլ Փաշինյանը ևս քաղաքական խոսքի ներկայացուցիչ չէր, բայց նա ներազգային шղե տի հակոտնյան էր, որը չվախեցավ միայնակ առաջնորդել ժողովրդին: Եվ, այո՛, Նիկոլը նույնպես դարձել է шղ ետ, սակայն նա կառավարման ողջ ընթացքում պարզապես

ինքնասիրահարվածի իր բմբուլներն էր խնամում ժողովրդական համակրանքով: Ուստի հասավ էն օրվան, երբ ժողովուրդն ինքնասիրահարվածի հավեսը չունի: Նա ո՛չ փողի գ երի է, ո՛չ էլ կոռու մպացված, Փաշինյանը պետք է փոխարինվի: Կասկած չկա: Բայց իշխանության պետք է գա ոչ թե մեկը, ով վախենում է իշխանություն կորցնելուց, այլ մյուսը՝ ով վախենում է կորցնել ժողովրդին: Մհեր Արշակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *