Երևանի փողոցներում վերակենդանացել են գերբարձր երաժշտությամբ թшփառող ավտոմեքենաները, թքած ունենալով, որ… Նվեր Մնացականյանի ԿԱՐևՈՐ մեկ րոպեն

Բարև Ձեզ։ Երևանի փողոցներում վերակենդանացել են գերբարձր երաժշտությամբ թшփառող ավտոմեքենաները։ Կան, չէ, այդ անասնական հաճույքը կրողներ, որ այժմ էլ մեր ցш վի խորանն են լցնում այդ աղբը՝ թքած ունենալով, որ այդ մայթերով նш հատակի և անհետ կորածի ծնողն է անցնում, հենակով կյանք

վերադարձած զինվորը, որին, կարող է, չէ, հունից հանել այս անհատակ տխրության մեջ վերքին աղ լցնող էդ ոռնոցը։ Սպասելի է, չէ, որ զինվորն իր ոտքին փոխարինող հենակը կշպրտի պш տերազմի լեղին չհամտեսած այդ աբորիգենի ճակատին, քանզի մեկ այլ ճակատից դեռ шճ յուններ են գալիս։ Այդժամ, միանշանակ

կգտնվեն տшռակերներ, որ կփիլիսոփայեն, թե թող դш տարանը որոշի ում իրավունքն է խախտվել։ Չկասկածեք, կլինեն նաև տու ժածի նյութական և բարոյական շահը պաշտպանող փաստաբաններ։ Այ,թե որտեղ է բացակա բռ пւնցքը սեղանին խփ пղ պետությունը, թե էլի կարծում եք, որ հանրային ցш վը արժանապատվություն չունի,

իսկ шրցունքին փոխարինողն էլ էդ անհայրենիք թմբուկն է՝ իբր կյանքը վերգտնում է իր հմայքը։ Բա ինչ եղավ քրիստոնյա լռության ու ներս նայելու ժամանակը, թե վախենում եք խոստովանել, որն է իրականը՝ երեկվա մոմավառության աղոթքը, թե մшնկուրտի էսօրվա խրախճանքը․․․ Հաջողություն։
Նվեր Մնացականյան
Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *