Ադրբեջանը վերադարձրել է 30 զինծառայողների դ իեր․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ:
Երեկ՝ հունվարի 23-ին, ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ- ից: Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի шճ յուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը:
Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դш տաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով: 2021 թ-ի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ шճ յուններն են հայտնաբերվել: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զп հված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները,

ինչպես նաև ռшզմ ագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող- կամավորները: Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի տասներեքից մինչև 2021 թվականի հունվարի քսաներեքը հայտնաբերվել է 1281 шճ յուն: Փրկարար- որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) ու Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: