Ստեփան Գրիգորյանը իր էջում գրել է. Հարգելի պարոն Ծառուկյան: Գրում է Ձեզ Ստեփան Գրիգորյանը ։ Իմ անունը Ձեզ ոչինչ չի ասի , քանզի ես մի հասարակ և շարքային, բայց պատվով՝ Հայ քաղաքացի եմ: Նախ, մինչ նամակիս բուն իմաստին անցնելը, ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեր կուսակցության ՝ 5 պատգամավորների
կողմից երաշխավորագիր տալու, նախկին մш հապատժի ենթարկվածիս, ասել է թե՝ ցմш հ դш տապարվածիս վաղաժամկետ ազատվելու համար։ Պարոն Ծառուկյան, ուղղակի չգրել չէի կարող , քանզի ինչպես ասում են, մարդ պետք է բացարձակ տգետ լինի և չտեսնի Ձեր արած աշխատանքները պետության համար:
Պետության ու ժողովրդի համար շատ լավ բաներ եք անում ու Ձեզ կորցնել պարզապես անթույլատրելի է, հետևաբար և, որոշեցի գրել իմ մտահոգությունը, իմ դիտարկումները։ Չեմ փորձի Ձեզ խորհուրդ տալ , քանզի Ձեզ շատ խորհուրդներ տվող կլինեն, սակյան ցանկության դեպքում՝ ուրախ կլինեմ, որ կարդայիք դիտարկումներս։
Գնահատելով Ձեր վաստակը՝ ցանկանում եմ 5 րոպե մտովի վերհիշեք Ձեր կողքին կանգնող 16 կուսակցությաների «լիդերներին» , ովքե՞ր են դրանք ։ Դե, ՀՀԿ–ին շատ լավ գիտեք , ու իրենց կողմից հшրվ ածն էլ եք հիշում , որը շաաատ ցш վոտ էր, իսկ դաշնակների համար՝ կասեմ, որ իրենք իրենց իսկ խորտակեցին։ Խորտակեցին էն օրից, երբ Քոչարյանի կողք «կնոպկա»
սեղմող աշխատեցին։ Վանեցյանի պահով ասեմ, որ Ձեր ողջ կյանքը ապրելով Հայաստանում , Վանեցյան ազգանունով մարդ չէիք ճանաչում, իսկ Վանեցյանի պես՝ ԱԱԾ–ի աշխատակից 100ներով կան էնտեղ։ Մնացածներն անհայտ են, ու բոլորն էլ ակնկալում են Ձեր ֆինանսական ռեսուրսներով, իմիջով փռից տաք կարկանդակ ուտել , որը չի հաջողվելու ։ Չէի ուզենա , որ Դուք ՝
Ձեր ներկայությունը լինի այդ ոչ ու փուչ մարդկանց կողքին , բայց կխնդրեմ շրջվեք ու տեսեք ովքեր են քեզ շրջապատելլլ , առնետներ , բորենիներ ու ձրիակերեր ։ Պարոն Ծառուկյան իմ խորհուրդը հետևյալն է․ լուծարեք Ձեր կուսակցությունը , անիմաստ կուսակցությունը պահելու համար հարյուր–հազարավոր դոլարներ են վատնվում ։ Դուք Վարդանյանների նման
գործարար մարդ եք , կենտրոնացեք՝ առավել զարգացնելով բիզնեսը, որը և՛ Ձեզ համար, և՛ Պետության համար շատ լավ է ։ Եվ ձեր վաստակած փողերով, ընտանյոք հանդերձ շրջեք աշխարհով մեկ, վայելեք կյանքը , բարեգործությունը ընդլայնեք ու այդպես գեղեցիկ ապրեք ։ Մոռացեք քաղաքականության մասին, դա ձեզ ընդանրապես պետք չի ․ բնականաբար,
Ձեր կողքից կչքվեն այդ քամելյոնները, պաշտոներին ձգտող թալш նչիները որոնք երկիրը կառուցելու փոխարեն տզրուկի նման կպնում են ժողովրդի ջանին: Ձեր նման քայլով դրանք կհայտնվեն լուսանցքից այն կողմ ու կկորեն ինչպես որ ծլել էին , իսկ այն 2 քաղաքական առնետ կուսակցություներն էլ թող իրար հпշ ոտեն (ՀՀԿ–ն և Դաշնակը) ։ Ժողովուրդն էլ կսկսի իր հունի մեջ ընկնել աշխատել ու հանգիստ ապրել ։
Հ․Գ․ Պարոն Ծառուկյան Ձեզ աշխատավոր ժողովուրդը հարգում է որպես գործարար, իսկ որպես քաղաքական գործիչ՝ ոչ մի դեպքում։ Եվ եթե Ձեր ձեռքերը շղթ шյված չեն ու Դուք պարտավորվածություն չունեք, չունեք «մութ ու գաղտնի անցյալ», որի մասին գիտեն Քոչարյանն ու Սերժը , որոնք պարտադրում են մնալ «քաղաքականության» մեջ , ապա նորից եմ կրկնում՝ թքեք քաղաքականության վրա և
ապրեք ուրախ և երջանիկ։ Եվ ոտքով ՝ առանց թիկնապահների, շրջեք ժողովրդի մեջ։ Եթե այսօր ունեք 3 թոռ, ապա շատ շուտով կլինեն տասներեք կամ քսաներեք և թոռնիկներիդ ձեռքը բռնած՝ կշրջեք աշխարհով մեկ ։ Հա՛, ասեմ՝ այդ Ձեր ներկայիս կողքի կանգնածները ճանաչում են Ձեզ այնքան, որքան ես Ձեզ ։ Կներեք բայց պետք է ասեմ , որ Ձեզ չի սազում գնալ անժո սաթոների դուքան ։ Գ.Ս