Հաղորդավար Վահե Ղազարյանը հրապարակել է մի լուսանկար և կից գրել. 23 օրերի ընթացքում նրան գեթ մեկ հարազատ կամ ընկեր չի եկել այցի, այն ինչ այս աղավնին 2 օրը մեկ գալիս է .
«Լուսանկարում տեսնում եք

հիվանդանոցում բուժվող հիվանդի, ում վրա աղավնի է նստած։ Լուսանկարի հեղինակ բուժքույրը նկարի մասին գրել է. Արդեն քսաներեք օր է, ինչ այս մարդը բուժվում է մեր հիվանդանոցում։ Այս քսաներեք օրերի ընթացքում նրան գեթ մեկ հարազատ կամ ընկեր
չի եկել այցի, այն ինչ այս աղավնին 2 օրը մեկ գալիս է, պատուհանից ներս մտնում և որոշ ժամանակով նստում է հիվանդի վրա, այնուհետև հետ թռչում։ Այս աղավնին ոչ մի կերպ մենակ չի թողնում նրան՝ չնայած մարդկային ահռելի անտարբերության:

Առավել ուշ հիվանդանոցի անձնակազմը պարզում է, որ հիվանդը ամեն առավոտ հիվանդանոցի մոտակայքում կերակրում է տասնյակ աղավնիների և հենց այդ աղավնիներից մեկն էլ այցելում է նրան, որ համոզվի, որ նրա մոտ ամեն ինչ լավ է։
Հետևությունները թողնում եմ ընթերցողին…» , – գրում է Վահե Ղազարյանը: