Մարինա Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Շատերն ինձ հարցնում են՝ «Պшտ երազմը վերջավել է, ինչու՞ ես շարունակում հաշվել օրերը»: Ասեմ. 6 տարի առաջ էր: Ճակատագրի բերումով հայտնվել էի Փարիզի шր յունաբանական կենտրոնում, ուր ինձ պես հարյուրավոր մայրեր իրենց երեխաներին էին խնամում:
Բառերը անզոր են՝ նկարագրելու էն դժոխքը, որի միջով անցանք: Բոլորիս մի հարց էր տանջում՝ ե՞րբ կվերջանա էս մղձավանջը: Իսկ ժամանակը կանգ էր առել: Րոպեն տարի էր թվում, իսկ օրը՝ դար: Թվում էր, թե դիմանալը էլ հնարավոր չէ: Հաճախ սթափությունս էի ստուգում՝ հո չե՞մ խե լագարվել: Եւ ինձ բռնում էի այն

գիտակցության շուրջ, որ դրա իրավունքը չունեմ: Խե լшգարվելու՜ իրավունքը… քանզի պետք եմ երեխայիս: Ամիսներ անցան: Կողքի հիվանդասենյակում, 15 տարեկան մի սիրունատես աղջնակ էր պառկած: Հայրն էր խնամում: Վայրկենաչափի ճշտությամբ էր հետևում դե ղերի հերթականությանը, որ հանկարծ 1 րոպե չխախտի, Տե՜ր Աստված, ի՜ նչ հոգատարությամբ էր
կերակրում, լողացնում, շոյում մազազուրկ գլուխը, գիշերները լուսացնում նստած, որ հանկարծ քունը չհաղթի և երեխայի անզգույշ շարժումից ասեղը չշարժվի երակի մեջ………. Մի օր էլ չդիմացա, հարցրի, թե «Ներեցեք, որքա՞ն ժամանակ է հիվանդ Ձեր երեխան»: Աննշան դադարից հետո ասաց. -Այսօր 237-րդ օրն է: -Եվ որքա՞ն պիտի շարունակեք հաշվել,- հարցրի: -Այնքան, մինչև առողջանա, մինչ
հետ բերեմ կորցրած մանկությունը: Անցել են տարիներ: Զարմանալի զուգադիպությամբ, պшտ երազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, նույն հիվանդանոցում, ուր յուրաքանչյուր վեց ամիսը մեկ երեխաներին տանում ենք հետազոտության, հանդիպեցի իմ «հերոսին»՝ արդեն հասուն օրիորդ եղած գեղեցկուհի աղջկա հետ: Հարցիս, թե դեռ շարունակու՞մ է օրերը հաշվել, պատասխանեց՝ ուրախության արցունքներն աչքերին. -Ոչ, մենք արդեն առողջ ենք: Էնքա՜ն Նման էր էդ պահին մեր հոգեվիճակները…Սա օտար մեկը չի հասկանա: Մենք հաղթել էինք հրե շավոր
հիվանդությանը և մենք երջանիկ էինք… Գրկախառնվեցինք, լաց եղանք, լիցքաթափվեցինք տարիների լшր վածությունից… Ինչու՞ սա պատմեցի: Հարգելի ժողովուրդ, մենք բոլորս էսօր առողջանալու խնդիր ունենք, խե լագարվելու իրավունք Մենք չունենք… Եւ քանի դեռ մեր բզ կտված պետության ճակատագիրը չի որոշվել, քանի դեռ Շուշին հանձնելու առեղծվածը

չի բացահայտվել, մինչև մեր ռшզ մագե րիներն և կորած Զինվորները տուն չեն վերադարձել, մինչև վերջին նш հատակը հողին չի հանձնվել, մինչև մեր մղ կտшցող սրտերը չեն ամոքվել և երկփեղկված հասարակությունը բռ ունցք չի դարձել,- ինձ համար պшտ երազմը շարունակվում է, ու շարունակվելու է մինչ մեր կորսված ժպիտի վերադարձը»։