Վազգեն Մանուկյանի հայտարարություններից հետո ինձ չափազանց հետաքրքրեցին հետևյալ հարցերը… Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ վերլուծականը

Ստյոպա Սաֆարյանը գրում է. Վազգեն Մանուկյան․ «Մենք այժմ սահմանադրական ճանապարհով գնում ենք: Ցանկանում ենք դուրս վռ նդել Փաշինյանին: Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել։ Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, քանի որ սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է: Կա՛մ մենք կործանվում ենք, կա՛մ գնում ենք առաջ»։

Այս հայտարարությունից հետո ինձ չափազանց հետաքրքրեց, թե արդյո՞ք 1․ 2008թ․ մարտի 1-ին Վազգեն Մանուկյանը ողջունե՞լ է կեղծված նախագահական ընտրությունների դեմ ժողովրդի ընդվզումը ու արդյո՞ք համարել է, որ ժողովուրդն այդ իրավիճակում ուներ ապստամբության իրավունք,

2․ 2015թ․ սահմանադրական փոփոխությունների ժամանակ առաջարկե՞լ է Սահմանադրության տեքստում ընդրկել ժողովրդի ապստամբելու իրավունքը․․․ 3․ 2016թ․ ամռանը Վազգեն Մանուկյանը արդարացրե՞լ է Սասնա ծռերի ապստամբությունը,

Նախագահական ընտրություններին մասնակցած Լևոն Տեր-Պետրոսյանին, ով պատկառելի թվով ձայներ էր ստացել, 2008թվականին մեղադրում էին, թե նա Ազատության հրապարակում իրեն ինքնահռչակել է ընտրված նախագահ եւ դա դրել էին մարտի մեկի պաշտոնական մեղադ րանքների հիմքում, թե ըստ այդմ նա ու իր թիմը «չեն հաշտվել նախագահական ընտրությունների արդյունքների հետ ու

սահմանադրական կարգը բ ռնի տապ ալելու փորձ են կատարել»։ Այժմ ընտրություններ չեն եղել, 15+-ի թեկնածուն որևէ հանրային աջակցության պաշտոնական քանակական թիվ չունի իր օգտին, սակայն հայտարարում է, որ անկախ ամեն ինչից ինքը պետք է դառնա վարչապետ կամ ինքը վարչապետ է, ավելին՝ պնդում է, որ եթե դա տեղի

չունենա սահմանադրական ճանապարհով, ապա դա պետք է տեղի ունենա դրանից դուրս եղանակներով, այսինքն բաց հայտարարում է սահմանադրական կարգից դուրս գործողությունների մասին․․․ Սա միայն բռ նության կոչ կամ խոսք չէ։ Սա սահմանադրական կարգը տապ ալելու հայտարարություն է։ 1999թ․ հոկտեմբերի 27-ին դա արվեց, ու Վազգեն Մանուկյանը հրապարակավ արդարացրեց ոճրա գործների գործողությունները

«ռոմանտիկ ռոբին հուդությամբ»։ 2008թ․ դա արվեց բանակը ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշելով ու նորից արդարացվեց։ «Պապը որոշել է կրկին գաթա ուտել»։ Ու այս բոլոր երեք փորձերում Վազգեն Մանուկյանի կամպանիան նույնն է՝ նույն դերակատարներով․․․․|#Հակասահմանադրականզոռբայություն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *