Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա մեջ բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի հանդեպ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Այս մասին ամրագրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում, տեղեկանում է Իրավաբան․net-ը։ Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ անշարժ գույքի հանդեպ (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:
Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել էն ժամանակը, որի ընթացքում տվյալ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի հանդեպ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն 3-րդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը

չեն հանդիսանում և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա հանդեպ չունեն տիրապետման իրավունք: Անշարժ գույքի հանդեպ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից: Հիշեցնենք, որ տիրազուրկ է համարվում էն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա հանդեպ սեփականության իրավունքից: