Հարություն Մկրտչյանը գրել է.
ՀՀ-ն ունի 4 սահմանակից պետություն,որոնցից 2-ը`Ադրբեջանը և Թուրքիան թշ նшմի պետություններ են, յուրաքանչյուր պահի պատրաստ մեզ խժ ռելու, Իրանը հայտարարում է,որ ողջունում ու շնորհավորում է Ադրբեջանին իր հողերի <<դեօկուպացիայի>>առիթով,

իսկ Վրաստանը լուռ հետեւում է,թե ինչպես են ադրբեջանցիները իր երկրի ներսում քարերով կп տրում հայկական բեռնատարները։ Մենք այժմ ունենք ջш խջախված տնտեսություն,քայքայված բանակ,թշն шմու հայեցողության տակ մնացած հարյուրավոր գերիներ, ընդամենը երկու-երեք միլիոն բնակչություն, զրո արտաքին դիվանագիտություն,
ներքին քաղաքական և հասարակական անկայունության մթնոլորտ։ Ելքեր առաջարկողները հիմնականում ձեւակերպում են շատ թերի արտահայտություններ. թող էս իշխանությունը հեռանա, որոշները `դե թող լինի արտահերթ, մյուսները (ամենաքիչ շանսեր ունեցողները) թող հանձնեն իշխանությունը մեզ նոր գնան,որպես ժամանակավոր կառավարություն,ապա նոր լինեն ընտրություններ։

Բոլոր էս թեզերը ունեն իրենց թերի լոզունգների հետ համամիտ մասսաներ`մեկը մի քիչ ավել,մյուսը մի փոքր պակաս։ Եվ ոչ ոք լրջորեն չի խոսում ամենակարեւոր գործընթացի վերաբերյալ` ԴԱ ՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵԹԻՆԳԻ, քանզի առանց սրա անցկացման բոլոր մյուս առաջարկները դш տապարտված են… Տասնյակ տարիների ալան-թալանը, ապօրինությունները,կոռուպցիան,պետական համակարգը իր ողջ օղակներով
<<հոր դուքյան>> սարքելն է բերել մեզ տվյալ վիճակին,ու մինչև մենք չունենանք ՊԱ ՏԺՎԱԾՆԵՐ,մինչեւ մենք չունենանք ՊԱ ՏԻԺ ԴԵՄ ԱՆՈՂ և ՊԱ ՏԻԺԸ ԱՄՐԱԳՐՈՂ դш տարան,մենք ոչ մի բան չենք ունենալու… Մնացած վարկածները միֆեր են,որոնք մնալու են օդում առկախված… Ուզում ենք Հայաստան,պետք է սկսենք այս կետից`հետո ուշ կլինի. պահը հիմա է…