«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը տեղեկացնում է , որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը դեպի Ռուսաստան բացվում է փետրվարի 1-ից. «ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից։

Covid 19 թեստի բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։» , – նշված է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք , որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտնեց , որ Հայաստանը ու Ռուսաստանը մոտ օրերս կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի ու ելքի սահմանափակումները. «Մենք ռուսական
կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում , որը հնարավորություն է տալիս երկկողմով ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր էն հայրենակիցների համար , ովքեր որ ունեն թեստավորման պատասխաններ , կամ հի վшնդացել և արդեն լավացել են: Մեր կառավարության որոշումը այդ կարգը հաստատող , դեկտեմբերի 27-ին արդեն ընդունել ենք , հաստատել ենք , այժմ սպասում ենք ՌԴ-ի որոշմանը , որը կարծում եմ մոտ օրերս ուժի մեջ կմտնի

որից հետո տվյալ մեխանիզմը կսկսի աշխատել , որը ենթադրում է միասնական թվային լուծում , այսինքն անձը անալիզից հետո , տվյալ համակարգով ստանում է կանաչ լույս տոմս գնելու և սահման հատելու համար ՝ թե ՀՀ-ում , թե ՌԴ-ում: Ես հույս ունեմ , որ տվյալ համակարգը կաշխատի և մեր հայրենակիցները հնարավորություն կստանան սահմանը հատել , առանց որևիցե սահմանափակումների:» , – հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: