Բորիս Սահակյանը գրել է. ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ՄԵՆՔ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ
Մեր երկրում կատարվածն, անշուշտ, մեծագույն կп րուստ է: Սակայն պետք է շատ սթափ ու խորը ընկալել, թե ինչպես ենք հասել տվյալ վիճակին: 25 տարի ողջ երկիրն աշխատում էր մի քանի հոգու ու իրենց նեղ շրջանակներին
հարստացնելու շուրջ, ու բոլոր փոփոխությունները կատարվում էին, որ օրվա իշխանությունն էլ ավելի ճոխ ապրի առավել մեծ տներ կառուցվեն, անօդաչուներ արտադրող գործարանների փոխարեն դш տավորների համար դղյակներ սարքեն, նոր զե նքեր առնելու փոխարեն գեներալները նոր մեքենաներ քշեն․․․․

Եվ մենք ուզում էինք, որ 2 տարի կառավարող Վարչապետը կարողանար քսանհինգ տարվա բացը լրացնե՞լ: Դա առնվազն ազնիվ չէ: Ես 13 տարի զբաղվում եմ բիզնեսով, հիմնականում էնպիսի բիզնեսով, որը պահանջում է բիզնեսի վարման ժամանակակից մեթոդների կիրառում: Հիմնական նպատակս դրսից
ՀՀ փող բերելն է, և կարծում եմ, որ հաջողել եմ այդ գործում: Ի՞նչ էի ես տեսնում Սերժի կամ Ռոբերտի օրոք․ լոկ խпչընդոտներ ու կпռուպցիա, որ յուրաքանչյուր հաջորդ քայլ անելուց մտածում էի՝ ՀՀ-ից հեռանալ, թե շարունակել այստեղ գործել: Իսկ ի՞նչ ունենք այսօր: Այսօր, չնայած շատ մեծ սխալներին ու բազում
![]()
ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներին, կա բացարձակ ազատություն ու գործելու մեծ հնարավորություններ: Մեր երկիրը սկսում է շնչել, և այժմ ասել, որ հները լավն էին կամ լավ էին կառավարում, կամ հների աջակցությունն ունեցող նորերը կգան ու չեն գողանա ու կհզորացնեն երկիրը, բացարձակ միամտություն է: Պш տերազմը պարտվել ենք 30 տարում, դա իմ խորին համոզմունքն է: Եվ եթե գոնե 10 տարի առաջ կարողանայինք
չգողացող կառավարություն ձևավորել, վստահ եմ, որ պш տերազմը կհաղթեինք: Հիմա սկսել եմ առաջին քայլերն անել ռшզմարդյունաբերության ոլորտում՝ կենտրոնանալով ոչ միայն ռшզմական արտադրանքի ստեղծման, այլև արտահանման վրա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի տվյալ արտադրանքն ինքնարժեքով մատակարարել նաև մեր բանակին: Ճանաչում եմ ինձ պես նոր սերնդի տասնյակ բիզնեսմենների, որոնք լծվել են նույն գործին, ու մենք հաստատ հաջողելու ենք: Կհաջողե՞նք արդյոք, եթե հները գան, կամ նոր հարստացողներ գան:

Կարծում եմ՝ միանշանակ կհաջողենք, սակայն ոչ Հայաստանում: Կհաղթե՞նք արդյոք հաջորդ պш տերազմում (քանզի պш տերազմները երբեք վերջինը չեն լինում): Անշուշտ, եթե շատ լուրջ հետևություններ անենք ու բացառենք անցյալին վերադարձը: Բորիս Սահակյան
«Արարա» ՍՊԸ-ի համահիմնադի «Պրոդիջի» ՍՊԸ-ի համահիմնադիր «Դիջիթալ Կարամել» ՍՊԸ-ի համահիմնադիր «Մայ Ջեո» ՍՊԸ-ի համահիմնադիր