4rd.am-ը գրել է. «Մենք վերածվել ենք ՌԴ-ի պրոտեկտորատի». Ռոբերտ Քոչարյան:
«ՉԻ». Աշխարհի 10 մլն հայերից վերջինը Ռոբերտ Քոչարյանն է, ով իրավունք ունի այդպիսի հայտարարություն անել: Ինքն այն մարդն է, որն ամենից շատ բանն է արել,

որ այդ պրոտեկտորատը կայանա և նաև ամրապնդվի: Այսօր ճամարտակելու փոխարեն թող հիշի, որ իր պաշտոնավարման ընթացքում ինչպես «դուխ» չարեց հակադարձել Ռուսաստանի պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին, որը Երևանում հայտարարեց, թե ՀՀ-ն ՌԴ-ի ֆորպոստն է Հարավային Կովկասում:
Վերջերս ռուսական որոշ բաց աղբյուրները թվեր նշեցին, թե Վլադիմիր Պուտինի օրոք որքան պետական պարտք է զիջվել այլ օտար պետություններին: 109 մլրդ դոլար: Իսկ հայրենասեր, պետական մեծ գործիչ, հմուտ կազմակերպիչ և դիվանագետ Քոչարյանի օրոք մենք ստիպված եղանք հարյուր մլն դոլար պար-տքը փոխհատուցել գույքով:

Ահա Ռոբերտի բանակցելու արվեստի արգասիքները: Պետությունները վերածվում են պրոտեկտորատի նաև հենց էն պատճառով, որ երկրի ղեկավարները սկզբում թш լանում են, իսկ հետո նախընտրում իրենց այդ թш լանածը տեղափոխել մեկ այլ երկիր: «Սիստեմայի» տնօրենը հիանալի գիտի տվյալ մեխանիզմը: