2021 թ-ի փետրվարի 1-ից մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի ՀՀ-ից ՌԴ և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հա տել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության պարագայում։ Ընդ որում՝ նմուշառումը
իրականացվել է թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի պատասխանը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման պահին ներկայացնել այն։

ՀՀ կառավարությունը ներկայացնում է քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերը՝ 1. Ներբեռնել բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։ 2. Անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա (ընդգրկված լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում իսկ լաբորատորիաների՝ ծրագրին միանալու ընթացակարգը նկարագրված՝ ներքևում) և տրամադրել անհրաժեշտ
ինֆորմացիան։ 3. Ստորագրել լաբորատորիայի կողմից տրամադրված համաձայնագիրը ու սկանավորել համաձայնագրում առկա QR կոդը։ 4. Հանձնել Covid-19 թեստ։ 5. Սպասել թեստի պատասխանին, որը անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանի մասին տեղեկատվությունը։ Դրական պատասխանի

պարագահում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ 6. Թեստի բասցասական պատասխանի դեպքում մեկնելուց առաջ հավաստիանալ, որ հավելվածում առկա է թեստի արդյունքի մասին տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված յոթանասուներկու ժամը։ 7. Սահմանը հատելու ժամանակ
ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։ Լաբորատոր հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունը ծրագրում ընդգրվելու համար՝ 1. Գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ հիմավորելով ՀՀ կառավարության 2020 թ-ի դեկտեմբերի 28-ի N 2194-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելիությունը։ 2. Նախարարությունը բավարարում է կազմակերպության կողմից ներկայացված դիմումը։ 3. Համակարգի օպերատորը նախարարության դիմումի հիման վրա լաբորատորիայի համար

ապահովում է հասանելիություն։ Համակարգի գործարկման իրավական հիմքերը ամրագրված են ՀՀ կառավարության 2020 թ-ի դեկտեմբերի քսանութի «ՌԴ ու ՀՀ միջև անձանց պետական սահմանով բացթողման պարզեցված կարգ սահմանելու և «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» N 2194-Ն որոշմամբ ու օպերատորի գործառույթները վերապահված են «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին: