Լիզա Ճաղարյանը գրել է.
Քանի որ կրկին Արծրուն Հովհաննիսյանին սկսեցիք հավեսով քրքրել, կրկնում եմ` ինչ որ ժամանակին էլի գրել եմ։ Ի դեպ, ոչ ծանոթ եմ նրա հետ, ոչ էլ մտադրություն ունեմ ծանոթանալու։ 44–օրյա պш տերազմի ընթացքում

իշխանական համապատասխան մարմինների մե ղшվորների շարքում Արծրունի տեղն ամենավերջում է։ Ավելին, ես Արծրուն Հովհաննիսյանին լսելիս շատ էլ լավ զգում էի, որ մեր վիճակը վատ է։ Ուշադիր լինեիք, բոլորդ էլ կհասկանայիք։ Երեւի հեշտ է նրա գլխին բոլորի մե ղքերը
բարդելը։ Այս նույն ոգեւորվողներդ ոնց որ թե շատ հանգիստ ու «ըմբռնումով» կուլ տվեցիք, որ Վազգեն Իշխանյանը… չէ, Վազգեն Ավետիքյանը… չէ, Վազգեն Մանուկյանը հպարտությամբ պատմեց, թե ինչպես է պш տերազմի օրերին զանգահարել գեներալներին և «հրահանգել», որ չենթարկվեն գերագույն հրամանատար

կոչեցյալին։ Համոզված եմ, ի դեպ, որ միակ զանգողը և հրահանգողը Վազգեն Վարդուհյանը… չէ, Վազգեն Մանուկյանը չի եղել, 17ուկեսի пհ մակից ով կարողացել է` այդ «հայրենանվեր» գործով է զբաղված եղել։ Առյուծ են կտրել պարզապես պաշտոնական լուրերը տեղ հասցնողի դեմ։