Բա մինչ այդ ու՞ր էիք, ներսից լա՞վ չէր երեւում, թե ինչ է կատարվում հենց այն նույն ներսում, որի մեջ… Մկրտիչ Իսրայելյանի պատասխանը նախկին իմ քայլական պատգամավորի հայտարարությանը
Հիշեցնենք, որ երեկ նախկին իմքայլական պատգամավոր

Թագուհի Թովմասյանը արել էր հետևյալ հայտարարությունը՝ «Մեր հայրենիքի կեսը կորցրել ենք, իշխանությունը պետք է պш տժվի»։ Մկրտիչ Իսրայելյանը անդրադառնալով նախկին իմ քայլական պատգամավորների հայտարարություններին՝
իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Մշտապես զարմացրել է էն մարդկանց ինքնամոռաց վստահությունը, որոնք մինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ը իշխանության մաս են կազմել, իսկ դրանից հետո անջատվել են և հիմա էլ ասում են էս իշխանությունը պետք է

պատասխան տա, կամ պш տժվի։ Բա մինչ այդ ու՞ր էիք, ներսից լա՞վ չէր երեւում ինչ է տեղի ունենում հենց այն նույն ներսում, որի մեջ էիք նաեւ դուք սիրելի աղջիկներ և տղաներ։ Յուրահատուկ հմտություններ պետք է ունենալ իրենց կարճ խելքով անձանց էշի տեղ դնելու համար։