Սամվել Արամի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ինձ մոտ նենց տպավորություն է, որ շատերն ուրախ են ստեղծված իրավիճակով, որ շատերն ուրախ են, որ պш տերազմը այսպես դասավորվեց, որ այս օրի ենք, իսկ իրանք ուրախ են, քանզի կարող են ասել`

տեսա՞ք տեսա՞ք, և ինչքան վիճակը վատանում է, էնքան իրանք ուրախանում են։ Չէ, հայրենասիրությունը դա չի, Իրանից օրինակ վերցնենք, քիչ չեն Իրանում կլանները, քիչ չեն իրար դեմ գործող ու ժերը, բայց իրանք երբևէ չեն անում բաներ, որը կարող է
վնш սի իրենց հայրենիքին։ Օրինակ վերցնենք թեկուզ Ադրբեջանից, քիչ ե՞ն կլանները, եթե այո, ապա դուք ոչ մի բան չգիտեք Ադրբեջանից, միայն Ալիևների ու Փաշաևների կլանները հերիք են պատկերացում կազմելու համար, բայց իրականում իրանք սառույցի վերին մասն են։ Մեր լրատվականները թվեր են աշխատում, ահավոր շատ թվեր ու գիտե՞ք ինչի հաշվին`

Ազգի մեծ մասի մեդիագրագիտության մակարդակի պակասից։ Ինչ նյութ ասես ազգին են հրամցնում, լավ գիտակցելով, որ ընթերցողների մեծ մասը չեն ստուգելու նյութի իսկությունը, կարդալու են, սեն սшցիա սարքեն ու տարածեն։ Կարճ ասած մենք ենք այս գш ղջը ստեղծում և գш ղջի մեջ ապրում, մենք ենք բп ղոքում` լուծում
առաջարկելու տեղը, մենք ենք իրար ամեն առավոտ թու նшվորում էս գաղջով, իրար դեմ թշ նшմաբար տրամադրվելով։ Մենք այդպես էլ չգիտակցեցինք, որ մենք իրարից զատ ոչ ոք չունենք, որ սաղ յուրաքանչյուր պահի կարող են մեզ քցեն իրանց շահի համար, գոնե եկեք մենք մեզ չքցենք մեր սեփական շահի համար, եկեք գոնե մեր սեփական շահը վեր չդասենք հայրենիքի

շահից Հա, յուրաքանչյուր բան սկսում է ինձանից և քեզանից։ Ամեն ինչ սկսվում է շուկայում վաճառողից, որ բարեխիղճ ծառայություն մատուցի, չխաբի, չքցի, ամեն բան սկսվում է ամենահասարակ ու պրիմիտիվ բաներից։ Մենք պետք է մեզ վերագտնենք, կայանանք, մեր մեջ դաստիարակենք ու սերմանենք արժեքներ, որոնք պակասում են, պետք է սովորենք լսել, հարգել, օգնել, սովորել, զարգանալ, ապրել։