Հակոբ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իմ հայրենակից, հիմա ասում ես՝ Նիկոլ, հեռացիր, սակայն իմացիր, որ վաղը հաստատ դու ես հեռանալու պետությունդ կամ մենք էլ քեզ հետ, քո պատճառով գլուխներս կախ ապրելու ենք ռուսի սապոգի տակ:

Ո՞նց չես հասկանում, որ էս ամեն ինչը սարքվեց հենց միայն նրա համար, որ մեր բարեկամ ռուսը, հանձինս Վլադիմիր Պուտինի, չէր կարող երբևէ հաշտվել ազգի կողմից ընտրված ոչ մի առաջնորդի հետ, լինի դա Նիկոլ, Աղասի Խանջյան, Վազգեն Սարգսյան, թե Կարեն Դեմիրճյան:
Նրան ընդունելի են միայն ու միայն ռոբասերժակարենական տիպի գործիչներ, որոնք իրենց շահի համար յուրաքանչյուր բանի պատրաստ կլինեն; Մեր աչքի առաջ 2.5 տարի ռուսական ԶԼՄ-ները մեր ազգի ծախու դամքաշ ԶԼՄ-ների հետ կերան Նիկոլի կյանքը՝ ինչ ասես՝ չասեցին, ինչ ասես, որ չհորինեցին, որ նրան հեղինակազրկեն: Տեսան չի ստացվում, ժողովուրդը նրա հետ է, ռուսը սարքեց էս պш տերազմը, որից շահեց հենց միայն ինքը: Ես միշտ վստահել և

վստահում եմ Նիկոլ Փաշինյանին, գիտեի, որ նա շենացնելու էր էս պետությունը, բայց դե չթողեցին: Ինքը ցանկացավ ամեն ինչ օրենքով լինի, լինի թավշյա, բայց դե ժողովուրդը սիրում է բռ ունցք: Հիմա նա կգնա, դուք էլ կհանգստանաք: Կգան նոր դրածոներ, հին և նոր թш լանչիները դուրս կգան իրենց թաքստոցներից, հին դեմքեր կտեսնենք, կուրախանանք…»։