Ձեր հայհ ոյանքները ուղղեք ձեր ընտանիքի անդամներին, որ ձեր պես տակ անքներ չդաստիարակեն, իսկ հիմա պահանջում եմ, որ… Սերգեյ Բագրատյան

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ՀՀ պարզ քաղաքացիներ: Ես կողմ եմ օրենքի դիկտատւրային: Օրենքը պիտի գործի հստակ և անբեկանելի: Առանց կարգ ու կանոնի, առանց կարգապահության ոչ մի զարգացում հնարավոր չի: Արդարությունը

պետք է պաշտպանել օրենքի ողջ ուժով, այլապես կգործի ուժի օրենքը: Բռնոցի-պպզոցիից զզվեցինք արդեն: Ժողովրդավարությունը չի ենթադրում ամենաթողություն: Պետության գործառույթներն իրագործող անձինք պետք է արդեն գործեն կտրուկ, պատասխանատու ու գրագետ: Մեր համբերությունն անսահման չի:

Ով ինչ ցանկանում էն էլ խոսում է: Բաստա, հերիք է: Որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ հարգանք մեր քաղաքացիների հանդեպ, ձեր հшյհ ոյանքները ձեր ընտանիքի անդամներին ուղղեք, որ ձեր նման տш կանքներ չդաստիարակեն: Այլևս՝ առանց հայ հոյանքի Հայաստան…

Հարգանք՝ սա է երկրիս զարգացման միակ սկիզբը… Հ.Գ. Նա, ով հեշտությամբ հակված է կորցնել ուրիշների հանդեպ հարգանքը, առաջին հերթին ինքն իրեն չի հարգում նա: — Դոստոևսկի Ֆ.Մ. Հ.Գ. Եթե մենք մեր երկիրը չենք հարգում, օտարներից չենք կարող պահանջել այդ հարգանքը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *