Էդգար Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Գոնե պատկերացնում եք, թե ինչ մեծ նվեր է մատուցում Ռոբերտ Քոչարյանը գործող կառավարությանը՝ հայտարարելով, որ մասնակցելու է ենթադրվող արտահերթ ընտրություններին։ Եթե լինեն արտահերթ ընտրություններ և

Քոչարյանն էլ մասնակցի, ապա նորից քարոզարշավը ընթանալու է <<սև-սպիտակ>> ձևաչափով և ընտրողը նորից չի լսելու, չի տեսնելու քաղաքական պա յքար հիմնված լուրջ ծրագրերի վրա։ Կրկին անգամ չենք տեսնելու գաղափարական պայքար։ Եվ եթե լինեն արտահերթ ընտրություններ ու
ընտրական ցուցակում լինեն Նիկոլի, Սերժի, Քոչարյանի, և ևս 10-15 կուսակցություններ, ապա այսօրվա դրությամբ կարող եմ հաստատել, որ ընտրելու եմ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։ Ընտրելու եմ ոչ թե նրա համար, որ Քաղաքացիական Պայամանագիրը իմ երազած քաղաքական կուսակցությունն է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ վարչապետը, այլ նրա համար, որ
ցուցակում լինելու է Քոչարյան,

որ դեմ առ դեմ բանակցել է նաիրի Հունանյանի հետ։ Մոլորակի վրա չլսված ու չտեսնված երևույթ է, երբ ահшբ եկիչը գնդակահшրում է պետության 2-րդ, 3-րդ պաշտոնյաներին՝ վարչապետին և Ազգային Ժողովի նախագահին, բայց համար մեկ պաշտոնյան, չվա խենալով իր կյանքի համար, դեմ առ դեմ բանակցում է ահш բեկչի հետ։