Սիրուշո, վստահ եմ, որ դուք սիրո ալիքի տակ ինքներդ ձեզ հարց չեք տվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը…Նարեկ Սարգսյանի գրառումը

Նարեկ Սարգսյանը գրում է. Սիրուշո ջան, դուք Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ ամուսնացել եք սիրելով և ո՛չ փողի համար: Դուք բնատուր տաղանդ ունեք, քանզի չէր կարող Հրաչյա Հարությունյանի սերունդը անտաղանդ լինել: Դուք արժանիորեն լավ հոնորարներ եք ստացել ու չեք ամուսնացել փողի համար:

Համոզված եմ, որ դուք սիրո ալիքի տակ ինքներդ ձեզ հարց չեք տվել, թե ինչպես է Լևոն Քոչարյանը դարձել դոլարային մուլտիմիլիոնատեր՝ ո՞ր տաղանդի համար: Չէ, բնականաբար փողը եկել է բիզնեսից: Բա էդ բիզնեսը ու՞ր է եկել: Արվեստը միանշանակ խլում է ամբողջ ուշադրությունը ու նման բաների մասին մտածելու ժամանակ չես ունենում, որ մի հատ էլ կապ տեսնես Լևոն Քոչարյանի մեծահարուստ լինելու ու Ռոբերտ

Քոչարյանի նախագահության միջև: Նաև 14 տարեկանից Լևոն Քոչարյանի հետ «Դժվարությունների միջով եք» անցել՝ պատկերացնում եմ ինչ սшր սափելի դժվարություններ էին դրանք՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Ափսոս Բյուզանդի փողոցի բնակիչները չեն իմացել՝ ձեզ ինչ որ բանով օգնեին: Իրենց վիճակը չափազանց լավ էր, քանզի Քոչարյանը իրենց ընդամենը մի թեթև տնից դուրս էր վռն դել,

թե չէ ուրիշ լավ էին, դժվարություն չունեին: Այ դժվարությունը ձեր մոտ էր ու դուք Լևոն Քոչարյանի հետ տասնչորս տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով: Ձեզ չեն ասել, թե ոնց է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը պետքարանում մարդ սպш նել, դուք էլ զբաղվածության պատճառով չեք հետաքրքրվել, մտածել եք բш մբասանք է, եթե իմանայիք, միանշանակ կնեղվեիք:

Օրիենակ եթե ձեր հանճարեղ հորը սպш նած լինեին զուգարանում, աշխարհը փուլ կգար ձեր գլխին: Սակայն Պողոս Պողոսյանն էլ հարազատներ ուներ: Իսկ եթե տեսնեիք, որ ձեր հարազատին սպ шնողը անգամ պատասխանատվության չի ենթարկվում, ձեր սիրտը կմղ կտար անարադարությունից: Սակյան փոխարենը ուրիշների սիրտն էր մղ կտում անարդարությունից զգացողությունից:

Եվ այժմ դուք Ռոբերտ Քոչարյանին հարգում եք, իր հետ հաց եք կիսում և միգուցե ասում-խոսում ծիծաղում եք իրար հետ: Սակայն Պողոս Պողոսյանի հարազատները իր հետ հաց չեն կիսում, քանզի Քոչարյանի թիկնապահը Քոչարյանից 20 մետրի հեռավորության վրա զուգարանում ծե ծելով սպш նել էր Պողոս Պողոսյանին:

Եվ, պատկերացնում ե՞ք, էդպես էլ պատասխանատվություն չկրեց: Ախր գոնե պատասխանատվություն կրեր: Գոնե Բш նտ նստեր: Սակայն Քոչարյանի ժամանակ բшն տերը զբաղված էին նե նգ մարդկանցով, որոնք հանդգնել էին Ազատության Հրապարակում ցույց անել: Ձեզնից նաև նե նգաբար թաքցրել այն, թե ինչպես Քոչարյանը վիժե ցրեց 1999թվականի հոկտեմբերի 27-ի դш տավարությունը՝ այսինքն

խանգարեց, այնպես է արեց, որ չբացահայտվի: Հնարավոր է, որ ձեզ թվա, թե սա բամբասանք է ու լկ տի սուտ: Այդպես նույնիսկ հավանական է, քանզի այդ մասին խոսողների հեռուստաընկերությունը Քոչարյանը փակեց, իսկ բազում վկաներ դրանից հետո մեկը մյուսի հետևից մա հացան՝ տարբեր կերպ, բայց բոլորն էլ «Պատահաբար»: Այս ամենը եթե իմանայիք երևի զուգադիպություններ կնկատեիք:

Սակայն չգիտեիք: Այժմ էլ մղկ տում եք Արցախի համար: Անշուշտ չգիտեք նաև, թե ինչպես Քոչարյանը իր մտերիմ ընկերների հետ 1997 թ-ին խափանեց Արցախի հարցի հրաշալի լուծումը: Եվ հերիք չի խափանեց, դեռ 10 տարի շարունակ էլ ինքը՝ լինելով երկրի ղեկավար, չլուծեց տվյալ հարցը: Յուրաքանչյուր տարի սահմանին տասնյակ տղաներ էին զп հվում: Եթե լուծեր հարցը՝ չէին զп հվի: Սակայն այդպես էլ չլուծեց — և զ հվում էին: Համոզված եմ որ այս ամենը դուք չգիտեք: Սակայն մի ներքին զգացողություն ինձ հուշում է, որ ոչ մի դեպքում չեք էլ ցանկանում իմանալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *