Ես մե ղավոր չեմ, որ չեմ տա ռապում հիշողության կոր ստով։ Արդյոք մե ղավոր եմ, որ հիշում եմ՝ հերթական ընտրություններից առաջ ինչպես էր… Վահե Տեր-Մինասյանի կոշտ հիշեցումը «նախկինների ժամանակաշրջանի» մասին

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Ես մեղավոր չեմ, որ հիշողության կորս տով չեմ տш ռապում։ Արդյոք մեղավոր եմ, որ հիշում եմ թե հերթական ընտրություններից առաջ ինչպես էի ֆեյսբուքյան իմ էջում կիսվել ներկայումս իր բնակարանի տարբեր հատվածներից լայվ մտնող

մի «քաղաքական գործչի» մասին ծաղ րանկարով, ինչից օրեր անց իմ այն ժամանակվա ղեկավարությունից պահա նջել էին ինձ աշխատանքից հեռացնել։ Ասեմ ավելին, այն օրերին դա կնշանակեր, որ քեզ ոչ ոք այլևս չէր համարձակվի աշխատանքի ընդունել… Այն ժամանակ Հայաստանը լքելու հեռանկարից

ինձ փրկեց իմ տնօրենը, ով ոչ միայն հիանալի բժիշկ եւ գիտնական է, այլև իսկական տղամարդ, որին հարգում եմ ծնողիս նման։ Ցավոք, իրավունք չունեմ նաև հրապարակել մեր այն ժամանակվա խոսակցությունը, որը երբևէ չեմ մոռանա։ Մե ղավոր եմ արդյոք, որ հիշում եմ, թե ինչպես էին քաղաքական մոտիվներով

ինձ հեռացնում բժշկական համալսարանից և 2 օր հետո շնորհակալագիր տալիս (հասկացել էին որ չեն մարսի…) Մեղ ավոր եմ արդյոք, որ հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակվա ռեկտորը նեղվել, որ նախագահի բարեկամ ուսանողի հետ դաս վարելիս ասել էի, որ բացարձակ չեմ հրճվում գործող իշխանություններից

(լավ էի արել – որովհետև դասախոսն իմ հաստատ համոզմամբ, նաև պետք է մեխանիկական գիտելիք բաժանելուց զատ նաև մտավորական կերտի)։ Մեղա վոր եմ արդյոք, որ այսօր ազգային արժեքներից խոսող մեր հնագույն կուսակցություններից մեկը, ոչ մի կերպ չի ցանկանում հիշել թե ինչի էին վերածել իրենց ժամանակ առ ժամանակ վստահվող կրթության համակարգը։

Ինչպես էին կաշшռ ակերությունը ռելսերի վրա դնում, ինչպես էին դպրոցի տնօրեն ընտրում, ոնց էին ռեստորան և խաղային բիզնես հիմնում, այնուհետև շատ անկեղծ դեմքերով զարմանում կրթական մակարդակի անկումից կամ գրեթե 0-ացումից…. Մեղ ավոր եմ արդյոք, որ հիշում եմ, թե ինչպես էր բժիշկը հի վանդից փող պահանջում, դրա մի մասն ամեն ամիս փոխանցում իր

բաժնի ղեկավարին, նա իր տնօրենին, վերջինն էլ բնականաբար նախարարին… Արդյոք այսօրվա իշխանությունը կառուցե՞ց էն ՀՀ-ն, որի մասին երազում էի։
Վստահ ոչ։ Արդյոք դժգո հությունը կարո՞ղ է ինձ ստի պել, որ երբևիցե, դժգո հելով այսօրվա իշխանությունից՝ ձայն տամ իրեն ընդդիմություն անվանող քաղաքական աղ բին – ԲԱՑԱՌՎԱԾ Է։ Ախր ես հիշողության կո րուստ չունեմ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *