Iravaban.net-ը գրել է՝ Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար: Այս մասին տեղեկանում են հենց դաշինքի պաշտոնական էջից։ Նշենք, որ Հարրիգյանը նաև Գերմանիայի Կալկար քաղաքում գտնվող

Ավիացիոն կարողությունների համատեղ կենտրոնի տնօրեն է: Նշվում է, որ դաշինքի օդային ուժերի հրամանատարի կարգավիճակում գեներալ Հարրիգյանը խաղաղ պայմանների գործողությունների ընթացքում անդամ երկրների օդային և հր թիռային պաշտպանության հարցերով պատասխանատու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն
հրամանատարի առաջ:Հենց Նրա հրամանատարությունն ապահովում է Դաշինքի տարածքային ամբողջականության պահպանումը Հյուսիսային Նորվեգիայից մինչև Հարավային Իտալիա և Ազորներից մինչև Արևելյան Թուրքիա, ներառյալ նաև ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական երկրները: Դրանից զատ, նշենք, որ ՆԱՏՕ-ի

համատեղ գործողությունների դեպքում նա լինելու է ավիացիոն բաղադրիչի պատասխանատու հրամանատարը արդեն: Գեներալ Հարրիգյանը նաև Եվրոպայում և Աֆրիկայում Ամերիկայի ռш զմաօդային ուժերի հրամանատարն է: Այս կարգավիճակում նա առավել քան 19 մլմ քմ մղոն տարածքում ղեկավարում է ԱՄՆ-ի
ռш զմաօդային ուժերը: Այդ տարածքը ներառում է Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի 104 երկիր, Արկտիկական, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության առավել քան մեկ քառորդը և արտադրվում է աշխարհի համախառն ներքին արդյունքի առավել քան 25 տոկոսը: Գեներալ Հարրիգյանը ծառայության է անցել 1985 թվականին ՝ ԱՄՆ-ի ռш զմաօդային ուժերի ակադեմիան ավարտելուց հետո:

Նա մшր տական առաջադրանքներ է կատարել «Արդար գործ», «Անապատի փոթո րիկ» ու «Բնորոշ լուծումներ» գործողությունների ժամանակ, մասնակցել է նաև Իրաքյան պատ երազմին: Գեներալ Հարրիգյանը նշանակումից առաջ Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Միացյալ Նահանգների Եվրոպա — Աֆրիկայի ռш զմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ էր նա: Հավելենք, նաև, որ Հարրիգյանը օդաչու-հրամանատար է, կատարել է 4100 ժամվա թռիչք F-22, F-15C, A / OA-37 և MQ-1 ինքնաթիռներով: