Վի րшվորում ստացած անձանց 500 հազար դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու օնլայն դիմումները կարող եք լրացնել հետևյալ հղումով

ԱՀ տեղեկատվական շտաբը գրում է. Հարգելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ այսօրվանից մեկնարկել է 2020 թ-ի սեպտեմբերի քսանյոթին Ադրբեջանի կողմից սшն ձազերծված պш տերազմի ընթացքում ռш զմական գործողությունների հետևանքով վիրш վորում ստացած անձանց 500 հազար դրամի չափով

միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։ Աջակցությունը տրվում է ռш զմական գործողությունների հետևանքով վի րшվորում ստացած ու այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության

1-ին կամ 2-րդ խումբ։ Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով մուտք գործելով՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՎԻ ՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ ծրագրային միջավայր (անձնագրի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող ուրիշ փաստաթղթի տվյալների մուտքագրումը պարտադիր է)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա ապրիլի տասնհինգն է:

Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով: Դիմումները մուտքագրելու համար համապատասխան կարգը մանրամասն ներկայացված է սոցիալական ապահովության առցանց դիմումների համակարգում։ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fwounded-app&fbclid=IwAR2jdgiuKIYXlo-frSnIv5qd_SqjzEK9zcuFJWOsNDuJVobI89vU6YRIH7k [Արցախի աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի հարցերի նախարարություն]

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *