Factor.am-ը գրում է. Աբխազիայի խորհրդարանը դիմել է ՌԴ Պետդումային՝ հայտարարելով այն մասին, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Աբխազիայի տարածքով երկաթգծային հաղորդակցության վերականգնմանը։

Այս մասին Sputnik Աբխազիային տված հարցազրույցում հայտնել է միջազգային, միջխորհրդարանական ու հայրենակիցների հետ կապերի հարցերով ԱԺ-ի հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան։ «Նախաձեռնությունը պատկանում է մեր հանձնաժողովին։ Քանզի մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում ու նաև ԼՂ-ում տեղի ունեցած
հակամшր տությանը, որը լուծում է ստանում նման ճանապարհով: Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջա փակումը»,- նշել է Լոգուան: Նա հայտարարել է, որ Աբխազիան մշտապես հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար պայմաններով

մասնակցել մեծ տարածաշրջանային նախագծերին։ «Ելնելով այն հանգամանքից, որ ԼՂ-ում պш տերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսեցին քննարկել երկաթգծային հաղորդակցության բացման հարցը՝ Աբխազիան չպետք է անմասն մնա»,- հավելել է Ատամուր Լոգուան։ Տաթև Ֆռանգյան