Ալիևին շատ անլուրջ վերաբերվեցինք, ծիծաղեցինք նրա ցինիկ վարքագծի վրա, հիմա… Նորայր Նորիկյանը տարիներ առաջ գրել էր հենց այսօրվա մասին, սակայն․․․․

Մենք անլուրջ վերաբերվեցինք Իլհամ Ալիևին, արհամարհեցինք, ծիծաղեցինք նրա ցինիկ վարքագծի վրա, այժմ քաղում ենք արդյունքները: Նորայր Նորիյանը Ֆեյսբուքյան իր էջում թարմացրել է 2018թվականի իր գրառումը, որը ներկայացնում ենք․ ԿԱ՛Մ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ,

ԿԱ՛Մ ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՔՈՒ… Եղել և մնում եմ այն կարծիքին, որ երբեք չի կարելի անլուրջ վերաբերել Ալիևի հայտարարություններին: Անզեն աչքով տեսանելի է, որ տվյալ անձը պատրաստվում է պш տերազմի, մե՛ծ պш տերազմի: Նրա հակահայկական ելույթները, սպш ռնալիքները ու վերջնագրերը՝ Երևանը,

Զանգեզուրը ու Սևանա լիճը գրավելու մասին, դիտարկել միայմ նախընտրական կամ ներքին լսարանի համար քարոզչական ելույթների համատեքստում, պարզապես ծիծաղելի է, կամ նշանակում է, որ մենք ոչ մի բան չենք հասկանում … Ալիևը, ըստ էության, մեր առաջ դնում է կամ-կամ-ի հարց. կամ ինքը գալիս է Երևան, կամ մենք գնում ենք Բաքու: Բնականաբար,

3-րդ տարբերակը ռացիոնալ ու խաղաղ կարգավորման հեռանկարն է, որի դռները փորձում է փակել հենց ինքը… Մենք շարունակ անլուրջ ենք վերաբերվել նրան, իսկ ինքն այդ ժամանակ պատրաստվել է պш տերազմի: Արդյունքը՝ 2016 թ-ի ապրիլի արկ ածախնդրությունն էր…

Որևէ երաշխիք գոյություն չունի, որ տվյալ անձը նույնը չի կրկնի՝ էլ առավել մեծ ծավալներով՝ տարածաշրջանը ներքաշելով խոշոր կш տակլիզմի մեջ: Իմ կարծիքով, պետք է համարժեք և բոլորի համար լսելի ու ընկալելի պատասխան տալ նրա՝ Հայաստանը գրավելու մասին հայտարարություններին, միաժամանակ պետք է օգտագործել բոլոր

դիվանագիտական միջոցները ամենաբարձր մակարդակով միջազգային ամենահեղինակավոր հարթակներում՝ այս անհավասարակշիռ անձին ռացիոնալ հարթություն տեղափոխելու համար, հակառակ դեպքում պш տերազմը անխուսափելի է… Ավելի լավ է հարյուր տարի բանակցել, քան 1 օր կրш կել… Ես պшտ երազմ չեմ ուզում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *