Բարձրացա ավտոբուս, դրեցի ականջակալներս, և հանկարծ շատ ուժեղ ճիչ լսվեց. շրջվեցի ու ինչ տեսնեմ՝ հղի կինը…

Բարձրացա ավտոբուս, նստեցի, ականջակալներս դրեցի ու … հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է տիրում… Ավտոբուսը մոտեցավ կանգառին և ես բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ու քանի որ մի քանի կանգառ պետք է գնայի, ականջակալներս դրեցի և ․․․

Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, վարորդը կտրուկ արգելակեց և արագ գնաց դեպի հետևամաս, նրան հետևեցին մյուսները։ Պարզվեց ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նստած, ցш վից գш լարվում էր։ Մի տարեց կին հանգստացնում էր նրան․ շնչիր, շնչիր։ Հանկարծ նրա նստարանի տակ

шր յան հետքեր երևացին: Այդ ակնթարթին ավտոբուսի վարորդը բարձրաձայն ասաց. — Հաջորդ կանգառը ծննդատուն; Եվ նստելով ղեկին մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը։ Նստատեղի տակ шր յան հետքը գնալով շատանում էր: Վարորդը այնպիսի մեծ

արագությամբ էր ընթանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն: Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և կնոջը արագ գրկելով տարավ ներս: Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, փնտրեցի ամուսնու հեռախոսահամարը և

զանգահարեցի ու ամուսնուն պատմեցինք կատարվածը: 5 րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջավ մեքենայից ու շտապ քայլերով մտավ ներս։ Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք ու անգամ իրար չէինք ճանաչում, հարազատի պես

անհամբեր սպասում էին ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն: Որոշ ժամանակ անվ, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.— Ծնվեց, որդիս, ծնվեց… Ի՞նչ է անունդ եղբայր,- հարցրեց վարորդին։ -Միշա, — համեստորեն պատասխանեց վարորդը։ Հիմա ես գիտեմ ինչպես անվանել որդուս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *